Քորդավոր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քորդավորների (տիպ) Chordata
Ընդհանուր բնութագիրը [խմբագրել]
Քորդավորները տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, տեսակների թիվը 43 հազար: Մարմնի երկարությունը տատանվում է 2-3սմ մինչև 35մ սահմաններում: Խիստ բազմազան, բազմաձև կենդանիներ են: Ցածրակարգերի մեջ կան նստակյաց տեսակներ, բարձրակարգերը ակտիվ տեղափոխվում են: Ունեն հետևյալ ընդհանուր հատկանիշները.
- Բոլորին բնորոշ է քորդան: Ցածրակարգերի մոտ այն պահպանվում է նույնիսկ հասուն շրջանում, իսկ բարձրակարգերի մոտ այն փոխարինվում է ողնաշարով: Քորդան ունի էնդոդերմային ծագում և առաջանում է սաղմնային աղիքից, իսկ ողնաշարը` մեզոդերմային: Քորդայի փոխարինվելը հատվածավորված ողնաշարի ունի կարևոր էվոլուցիոն նշանակություն, դրա շնորհիվ մեծանում է ճկունությունը:
- Քորդայի վերևով ձգվում է նյարդային խողովակը, այն առաջանում է էկտոդերմից: Նրա խոռոչը (նևրոցել) դիՖերենցված է երկու բաժնի` գլխային և մեջքային: Սրանց մոտ ուժեղ արտահայտված է ցեֆալիզացիան:
- Բոլոր քորդավորներն ունեն գլխուղեղ:
- Ունեն խռիկային ճեղքեր: Ջրային ձևերի խռիկային ճեղքերի միջնապատերի վրա զարգանում են խռիկները: Ցամաքային ողնաշարավորների մոտ խռիկային ճեղքերը դիտվում են սաղմնային փուլում: Թոքերը զարգանում են ըմպանի հետին մասի զույգ արտափքումներից:
- Սիրտը տեղադրված է մարմնի փորային կողմում` քորդայի և մարսողական խողովակի տակ:
- Քորդավորները երկրորդաբերանային կենդանիներ են, սաղմնային շրջանում գաստրոպորը կամ անհետանում է կամ վեր է ածվում անալ անցքի, իսկ նրա դիմաց բացվում է բերանային անցքը:
- Երկսիմետրիկ կենդանիներ են:
- Օրգանների դասավորությունը մետամեր է:
Դասակարգումը [խմբագրել]
Քորդավորները բաժանվում են հետևյալ ենթատիպերի`
- Անգանգներ Acrania
- Պարեգոտավորներ կամ թրթուրաքորդավորներ Tunicata, Urochordata
- Գանգավորներ կամ ողնաշարավորներ Craniata, Vertebrata
Առաջինը և երկրորդը` ստորակարգ, իսկ երրորդը` բարձրակարգ ողնաշարավորներ են: