Նեյչր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Natureից)
Nature  
Առաջին անվանաէջը, նոյեմբերի 4, 1869
Կրճատ վերնագիր չունի
Առարկաներ Բազմաառարկա
հավասարակիցների կողմից վերանայված այո
Լեզու անգլերեն
 Հրատարակության մանրամասնություններ
Հրատարակիչ Nature Publishing Group (Միացյալ Թագավորություն)
 Հրատարակության պատմություն 1869-ից մինչ հիմա
Հաճախականություն Շաբաթական
Ինդեքսավորում
ՄՍՍՀ Կաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSN
Հղումներ

Nature (Նեյչր). նշանավոր անգլիական գիտական շաբաթագիր է, որն առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի նոյեմբերի 4-ին: 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը. ամենամեծ մրցակից Science-ին (26.372 ազդեցության գործո) թողնելով երկրորդ տեղում:[1]

Գիտական պարբերականների մեծ մասն բարձրորեն մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և Proceedings of the National Academy of Sciences շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է բնօրինակ հետազոտության հոդվածներ գիտական բնագավառների լայն տիրույթում: Շատ գիտական հետազոտության բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես հոդվածներ և նամակներ:

Հետազոտող գիտնականները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարցնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին: Ամեն թողարկման սկզբում լինում են խմբագրականները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական բարոյականությունը և հետազոտական նվաճումները: Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին: Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են: Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասերի մասին տեղեկությունների համար հղվումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա:

2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ  Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ:[2]


Աղբյուրներ [խմբագրել]