Բնության պահպանության միջազգային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնության պահպանության միջազգային միություն
Բնության պահպանության միջազգային միության նշան
Изображение логотипа

Շտաբը Գլանդե քաղաքում, Շվեյցարիա
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն և ակադեմիական հրատարակիչ
Երկիր Շվեյցարիա
ՀապավումIUCN
Հիմնադրված1948 թ. հոկտեմբեր, Ֆոնտեբլո, Ֆրանսիա
Նպատակներբնության պահպանում
Գլխադասային գրասենյակԳլան (Շվեյցարիա)
ՏեղագրությունRue Mauverney 28, 1196 Գլանդ, Շվեյցարիա
Տարածաշրջանաշխարհահռչակ
Գլխավոր տնոտենInger Andersen
ՆախագահZhang Xinsheng
Կարևոր անձինքMr Valli Moosa
Ms Julia Marton-Lefèvre
ԲյուջեCHF 114 միլիոն / US$ 116 միլիոն (2013 թ.)
Անձնակազմմոտ 1100 (ամբողջ աշխարհում)
Կամավորներ11 000
Պարգևներ
Կայքiucn.org

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) (անգլ.` International Union for Conservation of Nature, IUCN) միջազգային ոչ առևտրային բնապահպանական կազմակերպություն է, որը զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին տրամադրել աջակցություն և օգնություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը։ Հիմնական գործունեության ոլորտներն են բնապահպանական մոնիթորինգի իրականացումը, բնության պահպանության պահանջների, գործողությունների ծրագրերի մշակման, բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություններին աջակցությունը, տեղեկատվության տարածումը, խորհրդատվության տրամադրումը և այլն։ Գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները։ Անց է կացնում կոնգրեսներ, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, կազմում է բնատեսակների ցանկեր, որոնք պահպանման կարիք ունեն։ Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիտողի կարգավիճակ։

Միության շտաբը գտնվում է շվեյցարական Գլանդե քաղաքում։ Միության մեջ մտնում են 82 պետություն, 111 հիմնարկ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։