Սնոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սնոբ (այլ կիրառումներ)
Պատկերազարդում

Սնոբ (անգլ.՝ snob), մարդ, որ հիանում է բարձրաշխարհիկ հասարակությամբ, ամեն կերպ նմանակում նրանց ու ձգտում հայտնվել այդ հասարակության շարքերում[1][2][3]։ Այսպես են կոչում նրանց, ովքեր ընդունում են, որ մարդիկ բոլորն իրար հավասար չեն։ Սնոբներն իրենց համարում են հասարակ մարդկանցից բարձր, խելացի, նուրբ ճաշակի տեր անձնավորություններ ու քամահրանքով են վերաբերվում մյուսներին, ովքեր, իրենց կարծիքով, զրկված են նման արժանիքներից[1][3][4]։ Այդ բառից կազմվել է սնոբիզմ բառը, որ նշանակում է սնոբին հատուկ մտքերի ամբողջությունն ու վարքագիծը[5]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառի ծագումը հստակ հայտնի չէ։ 1775-1785 թվականներին այդպես անվանում էին կոշկակարին կամ վերջինիս աշակերտին։ Հետագայում սնոբ էին կոչում հասարակ մարդկանց ընդհանրապես, ավելի ուշ՝ միայն այն հասարակ մարդկանց, ովքեր ձգտում էին նմանակել բարձրաշխարհիկ մարդկանց վարքը։ Վարկած կա, թե սնոբ բառն առաջացել է լատիներեն «s. nob.» (լատին․՝ sine nobilitate - ոչ ազնվական ծագում) հապավումից։

Գոյություն ունեն նաև բառի ժողովրդական ստուգաբանության մի քանի տարբերակներ։ Դրանցից մեկի համաձայն՝ «սնոբ» բառը 19-րդ դարի սկզբին օգտագործվել է Էտոն համալսարանի ուսանողների շրջանում, որտեղ «նոբերը» (ազնվական ծագմամբ սովորողներ, հավանաբար անգլ.՝ noble - ազնվական բառից) հակադրվում էին «սնոբներին» (ոչ ազնվականներ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большой Энциклопедический словарь. 2000.
  2. Random House Dictionary
  3. 3,0 3,1 Merriam-Webster Dictionary
  4. Давлетчина С. Б. Словарь по конфликтологии (ВСГТУ, 2005)
  5. Снобизм // Толковый словарь русского языка / Под ред. Д. Н. Ушакова. — М.: Государственное издательство иностранных и национальных словарей, 1940. — Т. 4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնոբ» հոդվածին։