Կարմիր տեռոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարմիր տեռոր, քաղաքացիական պատերազմի տարիներին խորհրդային պետության ներքին ու արտաքին թշնամիների դեմ ձեռնարկված արտակարգ միջոցառումների համակարգ, կիրառվել է սաբոտաժը, դիվերսիան, խռովությունները, կուսակցական-պետական գործիչների դեմ տեռորիստական գործունեությունը, երկրում կապիտալիզմի վերականգնման փորձերը վերացնելու համար։ Կարմիր տեռորը հռչակվել է 1918 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ, որով սպիտակ-գվարդիական կազմակերպությունների մասնակիցների նկատմամբ նախատեսվում էին խստագույն պատժամիջոցներ։ Կարմիր տեռորը հարկադրական միջոցառում էր և անհրաժեշտությունը կորցնելուց հետո վերացվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png