1905 թվականի հեղափոխության հերոսների և զոհերի հուշարձան
1905 թվականի հեղափոխության հերոսների և զոհերի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1930 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Նիժնի Նովգորոդ և Ազատության հրապարակ |
Monument to the heroes and victims of 1905 Russian Revolution Վիքիպահեստում |
1905 թվականի հեղափոխության հերոսների և զոհերի հուշարձան (ռուս.՝ Памятник героям и жертвам революции 1905 года), հուշարձան Նիժնի Նովգորոդի Ազատության հրապարակում։ Հուշարձանի ճարտարապետն է Ա. Ա. Յակովլև ավագը։ Հուշարձանը բացվել է 1930 թվականին՝ 1905 թվականի դեկաբրիստական զինված ապստամբության 25-րդ տարելիցին։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ն. Նովգորոդի Օստրոժնի հրապարակում (այժմ՝ Սզատության հրապարակ) 1905 թվականի հուլիսի 10-ին ոստիկաններն ու կազակները ծեծի են ենթարկել Արյունոտ կիրակիի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի մասնակիցներին։ Մոտակայքում է գտնվել Նիժնի Նովգորոդի բանտը (այժմ՝ Պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարանի մասնաճյուղ), որը 1905 թվականի Դեկաբրիստական ապստամբության բազմաթիվ գործիչների ազատազրկման վայր էր։ 1905 թվականի Դեկաբրիստական զինված ապստամբության 25-րդ տարելիցին որոշվել է Ազատության հրապարակում կառուցել 1905 թվականի Հեղափոխության հերոսներին և զոհերին նվիրված հուշարձան։
Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանն իրենից ներկայացնում է կարմիր գրանիտե բլոկների կազմ, որը խորհրդանշում է բարիկադը։ Համալիրի կենտրոնում վեր է խոյանում մոխրագույն քառանիստ գրանիտե սալաքար։ Սալաքարի կողմերից մեկը պատված է գունավոր խճանկար-պաննոյով։ Պաննոյի վրա արևի ճառագայթների ներքո պատկերված է աշխատավորը, որն առաջնորդում է զինված ամբոխին։ Սալաքարի մյուս կողմում փորագրված են բառեր՝ «Թող մեր պրոլետարիատը ռուսական բուրժուական հեղափոխությունից դուրս բերի բուրժուազիայի հանդեպ եռակի ատելությունը և դրա դեմ պայքարելու վճռականությունը։ Լենին», ներքևում փորագրված է՝ «Հինգերորդ տարվա հեղափոխության հերոսներին և նահատակներին»։ Կարմիր գրանիտի վրա փորագրված են զոհվածների անունները և «Առանց 1905 թվականի գլխավոր փորձի, 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակն անհնար կլիներ։ Լենին» բառերը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятники истории и культуры Горьковской области.-Горький: Волго-Вятское кн.изд-во,1987.
- Знакомьтесь, город Горький! Путеводитель/Составитель И. В. Сидорова. - Горький: Волго-Вятское кн.изд-во,1989.