Ալեքսանդր Կերենսկի
| Ալեքսանդր Կերենսկի | |
|---|---|
(քաղաքական գործիչ) |
|
| ԱԱՀ՝ | Ալեքսանդր Կերենսկի |
| Ծննդյան օր՝ | 1881 |
| Ծննդավայր՝ | Սիմբիրսկ (Ռուսաստան) |
| Վախճանի օր՝ | 1970 |
| Վախճանի վայր՝ | Նյու Յորք (ԱՄՆ) |
Ալեքսանդր Ֆեոդորովիչ Կերենսկին (ռուս.՝ Алекса́ндр Фёдорович Ке́ренский) (մայիսի 4 [հին թվականությամբ՝ ապրիլի 22] 1881 – հունիսի 11 1970) ռուս քաղաքական գործիչ էր և ռուսական Ժամանակավոր կառավարության երկրորդ վարչապետը մինչև Լենինի ընտրությանը Հոկտեմբերյան հեղափոխությունից ետք։
Ծնունդ և ուսում [խմբագրել]
Ալեքսանդր Կերենսկին ծնվել է Սիմբիրսկ քաղաքում ազնվական ընտանիքում։ Հայրը՝ Ֆեոդոր Կերենսկի ուսուցիչ էր և մայրը՝ Նադեժդա Ադլեր մի ազնվականի դուստրը։[1] Ութ տարեկանին, Կերենսկու ընտանիքը տեղափոխվել է Տաշքենդ ուր նա մի երկրորդական դպրոցից ավարտել է 1899 թվականին։ Նույն տարին, նա հաճախել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը ուր սովորել է պատմություն և լեզվաբանություն։ Հաջորդ տարին, իրավաբանություն սկսել է սովորել և կոչում է ստացել 1904 թվականին։ Նույն տարին, նա ամուսնացել է մի ռուս գեներալի դուստրի հետ։[2] Կերենսկին համբավ ունեցել է որպես փաստաբանը մի կարք քաղաքական դատական քննությունների հեղափոխականների, ներառյալ Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամներ։[3][4]
Փետրվարյան հեղափոխություն [խմբագրել]
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Պետրոգրադի սովետի նախագահի տեղակալ և դումայի ժամանակավոր կոմիտեի անդամ։ Նույն տարվա ընթացքում, Կերենսկին նաև եղել է Ժամանակավոր կառավարության կազմում՝ արդարադատության (մարտ-մայիս) և ռազմական ու ծովային մինիստր (մայիս-սեպտեմբեր), հուլիսի 21-ից՝ նաև մինիստր-նախագահ (պրեմիեր) և գերագույն գլխավոր հրամանատար սեպտեմբերի 12-ից։ 1917-ի հոկտեմբերի 25-ին, Պետրոգրադի հոկտեմբերյան զինված ապստամբության օրը, փախել է ռազմաճակատ, գլխավորել Կերենսկի-Կրասնովի խռովությունը, որի ջախջախումից հետո վտարանդվել է Ֆրանսիա (1918), ապա՝ ԱՄՆ (1940)։ Մասնակցել է սպիտակ վտարանդիության հակասովետական գործունեությանը իակ խմբագրել է «Դնի» («Дни») թերթը (1922-32)։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Encyclopedia of Cyril and Method (ռուսերեն)
- ↑ http://www.stanfordalumni.org/news/magazine/2001/janfeb/features/kerensky.html Կերենսկու կենսագրություն Ստանֆորդ կազմակերպությունից
- ↑ Political Figures of Russia, 1917, Biographical Dictionary, Large Russian Encyclopedia, 1993, էջ 143.
- ↑ Աբրահամ, Ռիչարդ (1990)։ Alexander Kerensky: The First Love of the Revolution։ Նյու Յորք: Columbia University Press, 53։ ISBN 0-2310-6109-9։