Ալեքսանդր Բոգդանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բոգդանով
Александр Богданов
Ծնվել էօգոստոսի 10 (22), 1873[1][2] կամ օգոստոսի 22, 1873(1873-08-22)[3]
Սոկուլկա, Sokolsky Uyezd, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 7, 1928(1928-04-07)[5][1][6][…] (54 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, բժիշկ, գրող, բանաստեղծ, սոցիոլոգ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն[7][7], տնտեսագիտություն[7][7], փիլիսոփայություն[7][7], political activity?[7][7][7] և Ստեղծագործական և մասնագիտական գրություն[7][7]
ԱնդամակցությունՊրոլետկուլտ, խմբակ «Վպերյոդ» և Բոլշևիկներ
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և Q30889518?
Տիրապետում է լեզուներինռուսերեն[8][7][7]
ԿուսակցությունԲոլշևիկներ
 Alexander Bogdanov Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բոգդանով (ռուս.՝ Александр Александрович Богданов, ծննդյան անունը բելառուս․՝ Аляксандр Аляксандравіч Маліноўскі, օգոստոսի 10 (22), 1873[1][2] կամ օգոստոսի 22, 1873(1873-08-22)[3], Սոկուլկա, Sokolsky Uyezd, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 7, 1928(1928-04-07)[5][1][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս ֆիզիկոս, փիլիսոփա, գիտական գրականության գրող և հեղափոխական։ Եղել է Բոլշևիկյան շարժման վաղ պատմության առանցքային գործիչներից մեկը, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Նա համահիմնադիրներից էր և մրցակցելով Լենինի հետ 1909 թվականին արտաքսվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փախստականի՝ արմատներով վոլոգդացի ժողովրդական ուսուցիչ Ա․ Ա. Մալինովսկայի ընտանիքում, տան վեց երեխաներից երկրորդն է։ Տուլսկայի կլասիցիստական գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1892 թվականին ինքնուրույն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկայի բաժինը։ 1894 թվականի դեկտեմբերին մասնակցելով Հյուսիսային հողերի ժողովրդաազատագրական խորհրդի գործերին՝ ազատվել է համալսարանից։ Այնուհետև ձերբակալվել և տեղափոխվել Տուլա, որտեղ ծանոթացել է Իվան Սավելևի հետ, ում հետ և ներգրավվել էր աշխատավոր դասակարգում։ Այդ տարիներին գրել է իր հայտնի «Տնտեսագիտության կարճ դասընթաց» աշխատությունը 1897 թվական, որի մասին Լենինն ասել է. «Հիանալի նորարարություն է տնտեսագիտության գրականության մեջ»[9]։

1895-1899 թթ․ սովորել է Խարկովի բժշկական համալսարանում։ 1899 թվականին ստացել է բժշկի որակավորում և գրել իր առաջին փիլիսոփայական գիրքը՝ «Բնությանը պատմական հայացքի հիմնական տարրերը»։ Այդ թվականին ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Կալուգայի բանտում, այնուհետև տեղափոխվե նոր բանտ։ 3 տարի բանտում մնալուց հետո ազատվել է, և մեկնել է Վոլոգդա, որտեղ աշխատել է որպես հոգեբուժարանի բժիշկ։ Մի քանի տարի հետո ավարտելով աշխատանքը՝ Վոլոգդայից տեղափոխվել է Շվեյցարիա։

1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է որպես ռազմական բժիշկ[10]։

1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել որպես ռազմական բժիշկ։

Հասարակական քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականից՝ սոցիալ-դեմոկրատական շարժում։

1905-1907 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավոր զանգված կամ բոլշևիկների անդամ։

1907-1909 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։

1909 թ. հունիս՝ ազատվել է պաշտոնից՝ առաջնորդության հատկանիշներ ցուցաբերելու համար։

1909-1911 թթ.՝ գլխավորել է «Առաջ» շարժումը, իսկ 1911 թվականից հեռացել շարժումից[11]։

1918-1921 թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

1918-1822 թթ.՝ Կոմունիզմի համալսարանի պրեզիդիումի անդամ։

1926-1928 թթ.՝ Արյան փոխներարկման ինստիտուտի գլխավոր տնօրեն։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդանովը պրոպագանդում էր նոր տեսություն արյան փոխներարկման հարցում՝ առաջարկելով արյան երիտասարդացման տեսությունը։ Ըստ այդ տեսության երբ երիտասարդ դոնորի արյունը ներարկում են տարեց ռեցիպիենտին այդ դեպքում առաջանում է երիտասարդացում, և տարեց օրգանիզմը սկսում է արթնանալ, պատճառը այն է որ երիտասարդ օրգանիզմում կան այն ֆերմենտները որոնք բացակայում են տարեցների մոտ, որը և առաջացնում է ծերությունը[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը՝ Նատալյա Բոգդանովնա (1865—1945), երեխաներ չեն ունեցել։
  • Երկրորդ կինը՝ Ա. Սիմիրնովա, Ալեքսանդրի հետ ունեցել են երկու երեխա[13]։
  • Նիկոլայ Ալեքսանդրովիչ՝ բժիշկ, սովորել է Սարատովի բժշկական համալսարանում։
  • Սերգեյ Ալեքսանդրովիչ։
  • Մարիա Ալեքսանդրովնա Զանդեր՝ բժշկուհի;
  • Աննա Ալեքսանդրովնա Լունաչարսկայա (1884—1959)՝ գրող[14] և թարգմանիչ։
  • Օլգա Ալեքսանդրովնա (1885—1943)՝ ապրել է Օրենբուրգում։

Բոգդանովի անվան համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Եկատերինբուրգում բացվեց Ալեքսանդր Բոգդանովի անվան միջազգային համալսարանը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Internet Philosophy Ontology project
  3. 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 242—245. — ISBN 5-94848-245-6
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118637894 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Богданов Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. Վ. Ի. Լենին [1] // «Աստծո աշխարհ». — 1898. — № 4.
  10. Լև Կոլոդնի Կյանքը և ճակատագիրը // Մոսկովյան կոմսոմոլեց — 2012. — 18 оհոկտեմբերի
  11. Պ.Ա. Պլյուտո Միություն և արխիվ // Սոցիոլոգիական հետազոտություններ — 1993. — № 6. — էջ 143—154.
  12. М. Спивак. Մայակովսկին Ուղեղի համալսարանում
  13. http://www.terrahumana.ru/arhiv/10_03/10_03_07.pdf
  14. Ալեքսանդրովնա Լունաչարսկայա
  15. «Ա. Բոգդանովի միջազգային համալսարանի բացումը». Ա. Բոգդանովի միջազգային համալսարան. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բոգդանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 499