Մարի Կյուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կյուրի (այլ կիրառումներ)
Մարի Կյուրին

Մարի Կյուրի կամ Մարիա Սկլադովսկայա-Կյուրի (ֆրանսերեն՝ Marie Curie, լեհերեն՝ Maria Skłodowska-Curie; Նոյեմբերի 7, 1867, Վարշավա - Հունիսի 4, 1934, Սանսելմոզի շրջակայք, Ֆրանսիա), , ֆիզիկայից (1903) և քիմիայից (1911) Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիր, ականավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պյեռ Կյուրիի կինը։ Ամուսնու հետ ուսումնասիրել են ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել են ռադիում (լատիներեն՝ radium - ճառագայթող) և պոլոնիում (լատիներեն՝ polonium (Polonia - «Լեհաստան») քիմիական տարրերը։ Մարի Կյուրին առաջարկել է ուրանի հանքաքարի մշակման և զտման դասական մեթոդ, երկար տարիներ ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթման հատկությունները, նրա ազդեցությունը կենդանական բջիջների վրա։

Նա նաև եղել է Փարիզի համալսարանի առաջին կին պրոֆեսորը։

Լեհաստանում Մարիան շատ ծանր մանկություն է ունեցել՝ նախ քույրերից մեկի կորուստը, այնուհետ՝ մոր։ Դեռ փոքր հասակից նա աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ։ Մարիան շատ էր աշխատում, նույնիսկ քնի և սննդի հաշվին։ Այդ գերծանրաբեռնված աշխատանքի պատճառով, դպրոցն ավարտելուց հետո նա նույնիսկ ստիպված էր բուժվել։ Մարիան ուզում էր շարունակել իր ուսումը, սակայն այդ ժամանակ քույրերի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ էին, և Մարիան ու իր քույրը պայմանավորվեցին, որ սկզբում Մարիան կաշխատի իր քրոջ ուսման համար, իսկ հետո քույրը՝ Մարիայի ուսման համար։ 1894 թ․ Մարիան հանդիպում է Պյեռ Կյուրիին, իսկ 1895 թ.-ին ամուսնանում են։ Նրանք միասին սկսում են ուսումնասիրել ուրանի աղերի արձակած անսովոր ճառագայթները։

Սակայն Պյեռըը վաղ է հեռանում կյանքից՝ 47 տարեկան հասակում։ Մի անձրևոտ օր, երբ նա անցնում էր Փարիզի փողոցներից մեկը սայթաքում է, ընկնում կառքի տակ և անիվը ճզմում է Պյեռի գլուխն ու նա տեղում մահանում է։ Ամուսնու մահից հոտո Մարի Կյուրին Պյեռից ժառանգություն է ստանում նրա Փարիզի համալսարանի ամբիոնը։

Մարի Կյուրին մահանում է 1934 թ.-ին ապլաստիկ անեմիայից։ Նրա մահը նույնպես գիտական արդյունք հանդիսացավ ռադիոակտիվ նյութերի հետ աշխատող գիտնականների համար։ Աշխատելով ռադիոակտիվ նյութերի հետ Մարի Կյուրին զգուշություն չէր ցուցաբերում և նույնիսկ որպես զարդակախ օգտագործում էր ռադիումով անոթ։

Մարի և Պյեռ Կյուրիների գործը շարունակում են նրանց դուստր Իրեն Կյուրին և նրա ամուսինը՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։

Կյանք և գործունեություն[խմբագրել]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել]

Մարի Կյուրիի ծննդավայրը Վարշավայում

Մարիա Սկլադովսկայան եղել է Բրոնիսլավա և Վլադիսլավ Սկլոդովսկիների հինգ երեխաներից ամենաերիտասարդը: Մարիայի ծնողները սերում էին Սցլախտայից և համարվում էին լեհ մտավորականներ: Վլադիսլավը մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ էր, սովորել էր Սանկտ Պետերբուրգի համալսարանում, դասավանդել էր տարբեր պետական և ոչ պետական դպրոցներում: Բրոնիսլավան՝ Կյուրի մայրը, կրթությունն ստացել էր Վարշավայի միակ օրիորդաց դպրոցում՝ (Ulica Freta), որտեղ էլ սկզբում աշխատել է որպես ուսուցչուհի և ապա տնօրեն: Մինչև Մարիայի ծնունդը նրա ընտանիքի ապրում էր հենց այս դպրոցում: 1868 թվականին Մարիայի հայրը նշանակվում է հասարակական մի դպրոցի տնօրենի օգնական, որից հետո ընտանիքը տեղափոխվեց Նովոլիպկի փողոց (Ulica Nowolipki): Մոտավորապես հենց այս ժամանակ Մարիայի մայրը հիվանդանում է տուբերկուլոզով և ստիպված հրաժարվում իր պաշտոնից: Եվ քանի որ Մարիայի հայրը 1873 թվականին նույնպես լքում է իր պաշտոնը, ընտանիքի ֆինանսական վատ դրության պատճառով նրանք բացում են մասնավոր ուսումնարան, որտեղ սկզբում 2 և ապա մինչև 10 երեխաներ էին սովորում[1]: Մարիան 6 տարեկանից հաճախել է նույն դպրոցը, ինչ իր մայրը: Երկու տարի անց նա փոխում է դպրոցը և հաճախում՝ Յադվիգա Սիվորսկա մասնավոր դպրոցը: Անհաջողության մատնված հունվարյան ապստամբությունից հետո 1863 թվականից սկսած Լեհաստանի ռուսների կողմից կառավարվող հատվածում սկսում է մեծանալ ռուսերենի ազդեցությունը: Ուսուցումը պետք է անցկացվեր միայն ռուսերենով, միայն լեհական պատմությունը և մշակույթն էր թույլատրված դասավանդել մայրենի լեզվով: 1878 թվականի աշնանը Մարիան կրկին փոխում է դպրոցը, իսկ նրա մայրը շատ կարճ ժամանակ անց մահանում է երկարատև հիվանդությունից: 1883 թվականին, 15 տարեկան հասակում Մարիան ավագ դպրոցի լավագույն աշակերտներից էր: 1884-ին ազգականները տանում են նրան հայրենիքից, քանի որ Մարիայի մոտ դրսևորվում էին գերհոգնածության ախտանիշներ[2]:

Վլադիսլավ Սկլոդովսկին իր երեք դստրերի՝ Մարիայի, Բրոնիսլավայի (Բրոնա) և Հելենայի հետ 1890 թվականին

Լեհաստանում Մարիան չէր կարող շարունակել կրթությունը, քանի որ կանայք չէն հաճախում համալսարան, իսկ արտասահմանում սովորելու համար չկային բավարար ֆինանսական միջոցներ: 1884 թվականի ուշ ամռանը իր հոր բնակարանում Մարիան սկսում է մասնավոր դասեր տալ: Միաժամանակ Մարիան քրոջ՝ Բրոնիայի հետ հաճախում էր Յադվիգա Դավիդովայի կողմից Թռիչքի? համալսարանում կազմակերպված դասերին, որը ակադեմիական կրթությունը հնարավոր էր դարձնում[3]:

1885 թվականի սեպտեմբերից Մարիան իրավաբանների մի ընտանիքում աշխատում է որպես տնային ուսուցչուհի: 1885 թվականի վերջից սկսած երեքուկես տարի Մարիան դասավանդում է Զորավսկի ընտանիքի ավագ դստրերին: Ազատ ժամանակ նա կարդում էր գրքեր ֆիզիկայի, սոցիոլոգիայի, անատոմիայի և ֆիզիոլոգիայի մասին, հետաքրքրությունները բավարարելու և բարձրագույն կրթությանը նախապատրաստվելու նպատակով: Տանտերի համաձայնությամբ և ավագ քրոջ հովանավորությամբ Մարիան ամեն օր գրել և կարդալ է սովորեցնում 12 գյուղացիների երեխաների: Մարիան նույն տարվա ամռանը սիրահարվում է Զորավսկի ընտանիքի ավագ տղային, երբ վերջինս համալսարանից վերադառնում է տուն:

1889 թվականի սկզբում Մարիան ավարտում է իր աշխատանքը Զորավսկիների մոտ: Նույն տարում նա գտնում է այլ տնային ուսուցչուհու աշխատանք Բալթիկ ծովի ափերի առողջարաններից մեկում: Աղջկան ֆինանսապես ավելի լավ ապահովելու նպատակով Մարիայի հայրը 1888 թվականի ապրիլին թոշակի անցնելուց հետո երկու տարով վարձում է և սկսում աշխատացնել Վարշավայի մոտ գտնվող Ստուդցիենիեցի գյուղատնտեսական ուսումնարանը:

1890 թվականից սկսած Մարիան նորից ապրում է հոր հետ միասին՝ Վարշավայում: Մարիայի կուզին Ժոզեֆ Բուգոդսկին (1853–1933) ով եղել էր Դմիտրի Մեդվեդևի ասիստենտը նույն թվականին զբաղեցնում է Վարշավայի արդյունաբերական և գյուղատնտեսական թանգարանի տնօրենի պաշտոնը: Թանգարանն ուներ սեփական լաբորատոր սենյակը, որտեղ Մարիան առաջին անգամ հնարավորություն ստացավ իրականացնել քիմիական և ֆիզիկական փորձերը[4], որի ընթացքում ամրապնդվում է Փարիզում բարձրագույն բնագիտական կրթություն ստանալու ցանկությունը:

Առաջին տարիները Փարիզում[խմբագրել]

Պիեռ, Իռեն և Մարի Կյուրիները

1891 թվականին Մարիա Սկլոդովսկան ճանապարհորդում է դեպի Փարիզ և ապրում քրոջ՝ Բրոնիայի և քրոջ ամուսնու Կազիմիերզ Դլուսկիի հետ Rue d'Allemagne փողոցի վրա: Նոյեմբերի 3-ին նա գրանցվում է Սորբոնում ֆիզիկայի բարձրագույն կրթություն ստանալու համար: Այդ տարվա համալսարանի 9000 ուսանողներից միայն 250-ն էին կանայք, գիտությունների ֆակուլտետի Faculté des sciences 1825 ուսանողներից՝ միայն 23-ը[5]: Գիտություններ սովորող կանայք հիմնականում արտասահմանից էին, քանի որ այդ ժամանակվա ֆրանսիական օրիորդական դպրոցներում չէին սովորում ֆիզիկա, կենսաբանություն, լատիներեն, գերմաներեն կարևոր առարկաները[6]: Մարին նախնական քիչ գիտելիքներ ուներ, իսկ նրա ֆրանսիացի համակուրսեցիներն ու լեզվական խնդիրները ավելի էին դժվարացնում ուսուցման գործընթացը: 1891-1892 թվականների ձմռանը Մարին խաղում է հակառուսական թատերական մի ներկայացման մեջ, որի պատճառով նրա հայրը շատ է զայրանում[7]:

1892 թվականի մարտին Մարի Սկլոդավսկան տեղափոխվում է Rue Flatters փողոցի վրա գտնվող մի փոքրիկ սենյակ, որտեղ նա ավելի հանգիստ է կարողանում սովորել և ավելի մոտ է լինում համալսարանի սարքերին: Առաջին ուսումնական տարում Մարիայի դասախոսներն էին մաթեմատիկոս Պոլ Ապելը, ֆիզիկոս Գաբրիել Լիպմանն ու Էդմոնդ Բուտին: 1893 թվականի հուլիսին ֆիզիկայի հավաստագրի քննությանը Մարիան ցուցաբերում է լավագույն արդյունքները: Ամռանը նա ստանում է Ալեքսանդրովիչի կրթաթոշակ ավելի քան 600 ռուբլու չափով, որը հնարավորություն է տալիս շարունակել կրթությունը Փարիզում: 1894 թվականի հուլսիսին մաթեմատիկայի հավաստագրի քննություններում նա լինում է երկրորդ լավագույնը[8]:

Ազգային արդյունաբերության օգնության ընկերությունը 1894 թվականի սկզբում Մարի Սկլոդավսկային վարձում է, որ իրականացնի պողպատի տարբեր տեսակների մագնետիկ հատկությունների ուսումնասիրությունը: Նա աշխատում է իր դասախոս Գաբրիել Լիպմանի լաբորատորիայում, որտեղ սակայն ունենում է դժվարություններ և սկսում է փնտրել մեկ այլ վայր իր փորձերի իրականացման համար: Մարին դիմում է Ժոզեֆ Կովալսկիին՝ իր ֆիզիկայի պրոֆեսորին, որ վերջինս օգնի նրան այդ հարցում: Կովալսկին Մարիին ծանոթացնում է Պիեռ Կյուրիի հետ, որը դասավանդում էր Փարիզի արդյունաբերական քիմիայի և ֆիզիկայի բարձրագույն դպրոցում և ուներ սեփական լաբորատորիա: Մարին սկսում է աշխատել Պիեռ Կյուրիի հետ, հետզհետե նրանց հարաբերությունները լրջանում են և 1895 թվականի հուլիսի 26-ին Մարի Սկլոդավսկան և Պիեռ Կյուրին ամուսնանում են Սեոյի քաղաքապետարանում: Զույգը տեղափոխվում է և սկսում է ապրել Rue de la Glacière փողի վրա գտնվող երեքսենյականոց բնակարանում:


In ihrem ersten Ehejahr bereitete sich Marie Curie auf die Agrégation vor, die sie berechtigte, an einer höheren Mädchenschule zu unterrichten und ihr ein eigenes Einkommen verschaffen würde. Die Prüfungen im Sommer 1896 bestand sie erneut als Beste ihres Kurses. Nebenher setzte Marie Curie ihre physikalischen Studien fort. Sie besuchte unter anderem Vorlesungen von Marcel Brillouin und dokumentierte ihre Untersuchungen über die Magnetisierung von gehärtetem Stahl, was ihre erste wissenschaftliche Veröffentlichung war. Am 12. September 1897 brachte sie ihre erste Tochter Irène zu Welt.

Աղբյուր[խմբագրել]

  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ, «Լույս» հրատարակչություն

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Françoise Giroud: „Die Menschheit braucht auch Träumer“ Marie Curie. S. 22.
  2. Marie Skłodowska Curie: Selbstbiographie. S. 15.
  3. Susan Quinn: Marie Curie. Eine Biographie. S. 71.
  4. Marie Skłodowska Curie: Selbstbiographie. S. 18.
  5. Susan Quinn: Marie Curie. Eine Biographie. S. 109.
  6. Barbara Czarniawska, Guje Sevón: The Thin End of the Wedge: Foreign Women Professors as Double Strangers in Academia. S. 170.
  7. Ksöll, Vögtler; S. 37–38.
  8. Susan Quinn: Marie Curie. Eine Biographie. S. 116.