Վերին Սավոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերին Սավոյ
Haute-Savoie

Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՌոն-Ալպ
ՎարչկենտրոնԱնսի
Ամենաբարձր կետՄոնբլան
ԲԾՄ1160 մետր
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)
706 708 (33րդ տեղ)
Խտություն160
Տարածք4 388
Հիմնադրված էհունիսի 14, 1860 թ.
Սահմանակցում էՎո, Վալե, Ժնև, Էն, Սավոյ և Վալլե Դ'Աոստա
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-74
Անվանված էՍավոյա
cg74.fr/conseil-general/fonctionnement/index.html

Վերին Սավոյ (ֆրանսերեն՝ Haute-Savoie), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելքում։

  • Վերն Սավոյ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 74։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյսել գետը

Մինչև 1860 թվականը Վերին Սավոյի և Սավոյի զբաղեցրած ներկայիս տարածքը եղել է Սարդինիայի թագավորության մի մասը սկսած 1713 թվականին կնքնած Ութրեխթի համաձայնագրից։ Ֆրանսիայի կողմից անեքսացումը ձևակերպվել է 1860 թվականի Թուրինի համաձայնագրով։
1942 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի սեպտեմբերը Վերին Սավոյն օկուպացրած է եղել ֆաշիստական Իտալիան։

1924 թվականին Վերին Սավոյի Շամոնի քաղաքում են կայացել Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերը։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերն Սավոյ դեպարտամենտը գտնվում է երկրի հարավ-արևելքում, հյուսիսում սահմանակից է Ժնև կանտոնին և Ժնևի լճին, արևելքից՝ Շվեյցարիայի Վալե կանտոնին և Իտալիայի Վալե դ'Աոստա մարզին։ Արևմուտքից սահմանակից է Ֆրանսիայի Էն և հարավից՝ Սավոյ դեպարտամենտներին։
Ֆրանսիայի կողմից Վերին Սավոյում է գտնվում դեպի Իտալիա տանող Մոնբլանի թունելի մուտքը։

Տարածքը 4388 քառ.կմ է։

Էգյուիյ դյու Միդի լեռները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]