Պանթեոն (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանթեոն
Տեսակդամբարան և եկեղեցի
Երկիր Ֆրանսիա[1][2]
ՏեղագրությունՍորբոն[2] և Փարիզի 5-րդ շրջան
Հասցե75005
Փողոցplace du Panthéon? (28)
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Բարձրություն83 մետր
Անվանված էառաքյալ
ՍպասարկողԱզգային հուշարձանների կենտրոն
Այցելողներ875 670 մարդ (2019)[3], 949 760 մարդ (2022)[3], 368 080 մարդ (2021)[3] և 223 220 մարդ (2020)[3]
Հիմնադրված է1758
Բացված1781
ՃարտարապետԺակ Ժերմեն Սուֆլո, Jean-Baptiste Rondelet?[4] և Maximilien Brébion?[4]
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պանթեոն (ֆր.՝ Panthéon,  ( ), դասական հունարեն πάνθειον բառից, pántheion, «բոլոր աստվածների տաճար»)[5] Ֆրանսիայում Փարիզի 5-րդ շրջանում տեղակայված հուշարձան է։ Այն գտնվում է Լատինական շրջանում, Սուրբ Ժենևևիի բլրի գագաթին, Պանթեոնի հրապարակի կենտրոնում, որն անվանվել է նրա անունից։ Շենքը կառուցվել է 1758-1790 թվականներին, Ժակ Ժերմեն Սուֆլոի նախագծով և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի հրամանով։ Թագավորը մտադիր էր կառուցել Փարիզի հովանավոր սուրբ Սուրբ Ժենևևին նվիրված տաճար։ Սուֆլոն և Լյուդովիկոս XV-ը մահացել են մինչև եկեղեցու կառուցման ավարտը։

Շինարարությունն ավարտվելուց հետո սկսվել է Ֆրանսիական հեղափոխությունը։ Ազգային հիմնադիր ժողովը 1791 թվականին քվեարկել է Սուրբ Ժենևևի եկեղեցին վերածելու ֆրանսիացի ականավոր քաղաքացիների աճյունների դամբարանի վերածելու օգտին՝ Հռոմի Պանթեոնի օրինակով, որն այս կերպ օգտագործվում էր 17-րդ դարից ի վեր։ Առաջինը Պանթեոնում ամփոփվել է հեղափոխական գործիչ Կոմս դը Միրաբոի աճյունը, չնայած մի քանի տարի անց այն հանվել է շենքից։ 19-րդ դարի ընթացքում Պանթեոնը երկու անգամ վերականգնվել է որպես եկեղեցի, մինչև Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը վերջնականապես որոշում է կայացրել 1881 թվականին շինության բացառիկ օգտագործումը որպես դամբարան։ 1885 թվականին 50 տարվա ընդմիջումից հետո առաջինը դամբարանում Վիկտոր Հյուգոյի աճյունն է ամփոփվել։

Պանթեոնի հաջորդական նպատակային փոփոխությունները հանգեցրել են ճակատային քանդակների փոփոխությունների և գմբեթի գագաթին մեկ խաչ, և մեկ դրոշ տեղադրելով։ Ի սկզբանե գոյություն ունեցող պատուհաններից մի քանիսը փակվել են, որպեսզի ինտերիերին ավելի մութ և թաղման մթնոլորտ հաղորդեն[6], ինչը որոշակիորեն խախտել է Գոթական տաճարի լուսավորությունն ու պայծառությունը դասական սկզբունքների հետ համատեղելու Սուֆլոյի սկզբնական մտադրությունը[7]։ Պանթեոնի ճարտարապետությունը նեոկլասիցիզմի վաղ օրինակն է, որը ամփոփվում է գմբեթով, ինչովպարտական է Դոնատո Բրամանտեին։

1851 թվականին Լեոն Ֆուկոն երկրի պտույտը ցուցադրելու համար Պանթեոնի առաստաղից կախել է ճոճանակ, որի պատճենը մինչ օրս Պանթեոնում է։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ 81 մարդու աճյուն (75 տղամարդ և վեց կին) տեղափոխվել է Պանթեոն[8]։ Պանթեոնում հուղակավորումների կեսից ավելին կատարվել են Նապոլեոնի Առաջին կայսրության օրոք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանք և նախկին շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանթեոնի վայրը մեծ նշանակություն է ունեցել Փարիզի պատմության մեջ և նախկան Պանթեոնի կառուցումը զբաղեցված է եղել մի շարք հուշարձաններով։ Դա Լուկոտիուս լեռան վրա էր, Սեն գետի ձախ ափին գտնվող մի բարձունքում, որտեղ եղել էր հռոմեական Լուտետիա քաղաքի ֆորումը։ Այն նաև եղել է Սուրբ Ժենևևի սկզբնական թաղման վայրը, ով առաջնորդել էր փարիզեցիների դիմադրությունը հոների դեմ, երբ նրանք սպառնում էին Փարիզին 451 թվականին։ 508 թվականին Ֆրանկների թագավոր Կլովիսը այնտեղ եկեղեցի է կառուցել, որտեղ՝ 511 և 545 թվականներին, թաղել են նրան և նրա կնոջը։ Եկեղեցին, որն ի սկզբանե նվիրված է եղել սուրբ Պետրոսին և Պողոսին, վերանվիրվել է Փարիզի հովանավոր Սուրբ Ժենևևի անունով։ Այն գտնվում էր Սուրբ Ժենևևի աբբայության կենտրոնում, որը միջնադարում կրոնական գիտությունների կենտրոն էր։ Նրա մասունքները պահվել ենն եկեղեցում և դուրս են բերվել հանդիսավոր երթերի ժամանակ, երբ քաղաքին վտանգ է սպառնացել[9]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս 15-րդ թագավորը 1744 թվականին երդվել է, որ եթե նա ապաքինվի իր հիվանդությունից, կփոխարինի Սուրբ Ժենևևի աբբայության խարխուլ եկեղեցին Փարիզի հովանավոր սուրբին արժանի ավելի մեծ շինությամբ։ Նա իրոք ապաքինվել է, բայց անցել է տասը տարի, մինչև սկսվել են եկեղեցու վերակառուցումն ու ընդարձակումը։ 1755 թվականին Թագավորի հասարակական աշխատանքների տնօրեն Աբել-Ֆրանսուա Պուասոնը, մարկիզ դը Մարինյեն, ընտրել է Ժակ-Ժերմեն Սուֆլոյին եկեղեցու նախագծման համար։ Սուֆլոն (1713-1780) ուսումնասիրել է դասական ճարտարապետություն Հռոմում 1731-1738 թվականներին։ Նրա վաղ շրջանի աշխատանքների մեծ մասը իրագործվել է Լիոնում։ Սուրբ Ժենևևի տաճարը դարձել է նրա կյանքի գործը. այն ավարտվել է միայն նրա մահից հետո[10]։

Նրա առաջին նախագիծը ավարտվել է 1755 թվականին և ակնհայտորեն ազդեցություն է կրել Բրամանտեի աշխատանքներից, որի մոտ նա սովորել էր Իտալիայում ուսանելու տարիներին։ Եկեղեցին հիմքում ստացել է հունական խաչի ձև՝ չորս հավասար երկարությամբ նավերով և կորընթոսյան սյուների վրա նստած մոնումենտալ գմբեթով, իսկ գլխավոր եռանկյունաձև ճակտոնի տակ դասական սյունասրահ էր[11]։ Հետագա տարիների ընթացքում նախագիծը փոփոխվել է հինգ անգամ՝ ավելացել են նարտեքս, մատուռ և երկու աշտարակ։ Նախագիծը վերջնական տեսքի է բերվեց միայն 1777 թվականին[12]։

Հիմքերը դրվել են 1758 թվականին, սակայն տնտեսական խնդիրների պատճառով աշխատանքները դանդաղ են ընթացել։ 1780 թվականին Սուֆլոն մահացել է և նրան փոխարինել է իր աշակերտ Ժան-Բատիստ Ռոնդելեն։ Վերափոխված Սուրբ Ժենևևի աբբայութան շինարարությունը վերջնականապես ավարտվել է 1790 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության սկզբից անմիջապես հետո։

Շենքի երկարությունը 110 մետր է, լայնությունը՝ 84 մետր, իսկ բարձրությունը՝ 83 մետր, իսկ դամբարանը նույն չափի է՝ շենքի տակ։ Առաստաղը հենված էր մեկուսացված սյուների և լայնակի կամարների վրա։ Զանգվածային գմբեթը հենված էր չորս հսկա սյուների վրա հենված կախոցներով։ Նախագծի քննադատները պնդել են, որ սյուները չեն կարող պահել այդքան մեծ գմբեթը։ Սուֆլոն ամրացրել է քարե կառուցվածքը երկաթե ձողերի համակարգով, որը ժամանակակից ամրացված շենքերի նախորդն է։ Ճաղավանդակները 21-րդ դարում շարքից դուրս են եկել, և դրանց փոխարինման խոշոր վերականգնողական ծրագիր է իրականացվել 2010-ից 2020 թվականներին[13]։

Գմբեթն իրականում երեք գմբեթից է բաղկացած, որոնք տեղավորվում են միմյանց մեջ։ Առաջին՝ ամենացածր գմբեթը, ունի վարդակներով ծածկված առաստաղ և բաց է կենտրոնում։ Այս գմբեթի միջով տեսանելի է երկրորդ գմբեթը, որը զարդարված է Անտուան Գրոսի «Սենտ Ժենևիևի ապոթեոզ» որմնանկարով։ Արտաքին գմբեթը, որը տեսանելի է դրսից, կառուցված է քարից, որոնք ամրացված են երկաթե ամրաններով և ծածկված կապարե կղմինդրով, այլ ոչ թե փայտով, ինչպես ընդունված էր այդ ժամանակաշրջանի Ֆրանսիայում։ Պատերի ներսում թաքնված հենարանները լրացուցիչ ամրություն են տալիս գմբեթին[14]։

Հեղափոխություն - «Ազգի տաճար»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմբեթի ձևավորում Անտուան-Ժան Գրոսի կողմից (1812): Ներքևի աջ մասում Նապոլեոնն է: (Այժմ Կարնավալետ թանգարանում )

Սուրբ Ժնևիև եկեղեցին գրեթե ավարտված է եղել, և միայն ներքին հարդարանքն է անավարտ եղել, երբ 1789 թվականին սկսվել է Ֆրանսիական հեղափոխությունը։ 1790 թվականին մարկիզ դը Վիլետն առաջարկել է այն դարձնել ազատությանը նվիրված տաճար՝ Հռոմի Պանթեոնի օրինակով։ «Եկեք տեղադրենք մեր մեծերի արձանները և նրանց մոխիրը ամփոփենք դրա ստորգետնյա խորշերում»[15]։ Գաղափարը պաշտոնապես ընդունվել է 1791 թվականի ապրիլին՝ 1791 թվականի ապրիլի 2-ին ականավոր հեղափոխական գործչի՝ Կոմս դը Միրաբոի մահից հետո, որը Ազգային Սահմանադիր ժողովի նախագահն էր։ 1791 թվականի ապրիլի 4-ին Համագումարը որոշել է «որ այս կրոնական եկեղեցին դառնա ազգի տաճար, որ մեծ մարդու գերեզմանը դառնա ազատության զոհասեղան»։ Նրանք նաև հաստատել են մուտքի վրայի նոր տեքստը՝ «Երախտավոր ազգը մեծարում է իր մեծերին»։ Հռչակագրի հաստատման նույն օրը եկեղեցում տեղի է ունեցել Միրաբոյի հուղարկավորությունը[15]։

Վոլտերի մոխիրը տեղադրվել են Պանթեոնում 1791 թվականի հուլիսի 11-ին, այնուհետեւ մի քանի հեղափոխականների մասունքներ, այդ թվում՝ Ժան-Պոլ Մարատին և փիլիսոփա Ժան-Ջակ Ռուսոյինը։ Հեղափոխական ժամանակաշրջանի իշխանության արագ փոփոխություններում Պանթեոնում ամփոփված առաջին երկու անձինք՝ Միրաբեոն և Մարատը հայտարարվել են հեղափոխության թշնամիներ, և նրանց մնացորդները հեռացվել են։ Ի վերջո, Ֆրանսիական Կոնվենցիայի նոր կառավարությունը 1795 թվականի փետրվարին որոշել է, որ Պանթեոնում չպետք է տեղադրվի ոչ ոք, ով առնվազն տաս տարի չի մահացել[16]։

Եկեղեցին դամբարանի վերածվելուց անմիջապես հետո Համագումարը հավանություն է տվել ճարտարապետական փոփոխություններին՝ ինտերիերն ավելի մուգ և հանդիսավոր դարձնելու համար։ Ճարտարապետ Կանտրմեր դե Կենսին աղյուսով պատել է ստորին պատուհանները և մգեցրել վերին պատուհանների ապակին՝ լույսը նվազեցնելու համար, իսկ արտաքինից հանել է զարդանախշերի մեծ մասը։ Ճարտարապետական լապտերներն ու զանգերը հանվել են ճակատից։ Բոլոր կրոնական ֆրիզներն ու արձանները ոչնչացվել են 1791 թվականին դրանք փոխարինվել են հայրենասիրական թեմաներով արձաններով և որմնանկարներով[16]։

Փոխակերպում՝ տաճարից եկեղեցի և հակառակ (1806–1830)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Ժերարի (1821–1837) Մահը պատկերող առագաստը

Նապոլեոն Բոնապարտը 1801 թվականին առաջին կոնսուլ դառնալուց հետո Կոնկորդատ է ստորագրել Հռոմի պապի հետ՝ համաձայնելով վերականգնել նախկին եկեղեցական գույքը, ներառյալ Պանթեոնը։ Պանթեոնը գտնվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի կանոնների իրավասության ներքո։ Այնտեղ Աուստերլիցի ճակատամարտում Նապոլեոնի հաղթանակի նվիրված տոնակատարություններ են անցկացվել։ Այնուամենայնիվ, եկեղեցու դամբարանը պահպանել է իր պաշտոնական գործառույթը՝ որպես նշանավոր ֆրանսիացիների հանգստավայր։ Արևելյան գավիթով բացվել է նոր մուտք անմիջապես դեպի դամբարան։ Նկարիչ Անտուան-Ժան Գրոսին հանձնարարվել է զարդարել գմբեթի ինտերիերը։ Այն միավորում էր եկեղեցու աշխարհիկ և կրոնական կողմերը. ցույց է տալիս, թե ինչպես են հրեշտակները Ժենևևին երկինք են տանում Ֆրանսիայի մեծ առաջնորդների ներկայությամբ՝ սկսած Կլովիս I- ից և Կարլոս Մեծից մինչև Նապոլեոն և կայսրուհի Ժոզեֆինա։

Նապոլեոնի օրոք քառասունմեկ նշանավոր ֆրանսիացիների աճյունները ամփոփվել են դամբարանում։ Նրանք հիմնականում զինվորական սպաներ էին, սենատորներ և կայսրության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց նաև կային հետախույզ Լուի-Անտուան դը Բուգենվիլը և նկարիչ Ժոզեֆ-Մարի Վիենը, Նապոլեոնի պաշտոնական նկարիչ Ժակ-Լուի Դեյվիդի ուսուցիչը[17]։

Նապոլեոնի անկմանը հաջորդած Բուրբոնների վերականգնման ժամանակ, 1816 թվականին Լյուդովիկոս XVIII-ը ամբողջ Պանթեոնը, ներառյալ դամբարանը հանձնել է կաթոլիկ եկեղեցուն։ Եկեղեցին նույնպես վերջապես պաշտոնապես օծվել է թագավորի ներկայությամբ, մի արարողություն, որը բաց էր թողնվել հեղափոխության ժամանակ։ Ժան Գիյոմ Մոիտեի ֆրոնտոնի վրա քանդակը, որը կոչվում է «Հայրենիք, որը պսակում է հերոսական և քաղաքացիական արժանիքները», փոխարինվել է Դեյվիդ դ'Անժերի կրոնական թեմայով ստեղծագործությամբ։ Սուրբ Ժենևևի մասունքն կորցվել էր հեղափոխության ժամանակ, բայց մի քանի մասունքներ հայտնաբերվել են և վերականգնվել են եկեղեցում (Նրանք այժմ գտնվում են հարևան Սեն-Էտյեն-դյու-Մոն եկեղեցում)։ 1822 թվականին Ֆրանսուա Ժերարին հանձնարարվել է զարդարել գմբեթի կամարների առագաստներըը նոր գործերով, որոնք ներկայացնում էին արդարությունը, մահը, ազգը և փառքը։ Ժան-Անտուան Գրոսին հանձնարարվել է վերափոխել իր որմնանկարը ներքին գմբեթի վրա՝ Նապոլեոնին փոխարինելով Լյուդովիկոս XVIII- ով, ինչպես նաև Լյուդովիկոս XVI-ի և Մարի Անտուանետի կերպարներով։ Գմբեթի նոր տարբերակը բացվել է 1824 թվականին Շառլ Բուրբոնը։ Իսկ դամբարանները փակ էին այցելուների համար[18]։

Լուի Ֆիլիպ I-ի, Երկրորդ Հանրապետության և Նապոլեոն III-ի (1830–1871) օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դագերոտիպ հեղինակ՝ Ալֆոնս Լուի Պուեյվին, 1842 թվական

1830 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը գահին կարգել է Լուի Ֆիլիպ I-ին։ Նա համակրանքով է վերաբերվել հեղափոխական արժեքներին, և 1830 թվականի օգոստոսի 26-ին եկեղեցին կրկին դարձել է Պանթեոն։ Այնուամենայնիվ, դամբարանը փակ է մնացել հանրության համար, և ոչ մի նոր աճյուն չի ավելացվել։ Կատարված միակ փոփոխությունը հիմնական ֆրոնտոնն է եղել, որը վերափոխվել էր շողացող խաչով. և կրկին փոխվել է Դ'Էնժերի հայրենասիրական ստեղծագործությամբ, որը կոչվում է «Ազգը, որը թագեր է բաժանում ազատության կողմից, մեծ մարդկանց, քաղաքացիական և զինվորականներին, մինչդեռ պատմությունը գրում է նրանց անունները»:

Լուի Ֆիլիպը գահընկեց է արվել 1848 թվականին և նրան փոխարինել է Ֆրանսիական Երկրորդ Հանրապետության ընտրված կառավարությունը, որը գնահատում էր հեղափոխական թեմաները։ Նոր կառավարությունը պանթեոնը անվանել է «Մարդկության տաճար» և առաջարկել է այն զարդարել վաթսուն նոր որմնանկարներով, որոնք հարգում են մարդկային առաջընթացը բոլոր բնագավառներում։ 1851 թվականին աստղագետ Լեոն Ֆուկոյի Ֆուկոյի ճոճանակը կախել են գմբեթից՝ պատկերացնելու համար երկրի պտույտը։ Սակայն եկեղեցու բողոքների հիման վրա այն հանվել է նույն թվականի դեկտեմբերին։

Լուի Նապոլեոնը՝ կայսեր եղբորորդին, ընտրվել է Ֆրանսիայի նախագահ 1848 թվականի դեկտեմբերին, իսկ 1852 թվականին հեղաշրջում է կատարել և իրեն կայսր հռչակել։ Պանթեոնը կրկին վերադարձվել է եկեղեցուն՝ «Ազգային բազիլիկ» տիտղոսով։ Սուրբ Ժենևևի մնացած մասունքները վերականգնվել են եկեղեցում և ավելացվել են սրբի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները ոգեկոչող քանդակների երկու խումբ։ Դամբարանը շարունակել է փակ մնալ։

Թաղված կամ հիշատակված անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն Ապրել է Մասնագիտություն Պատկեր
1 1791 Օնորե Միրաբո 1749-1791 Հեղափոխական
2 1791 Վոլտեր 1694-1778 Գրող և փիլիսոփա
3 1792 Նիկոլա Ժոզեֆ Բյուրեպեր 1740-1792 Զինվորական սպա
4 1793 Լուի Միշել Լեպելետյե 1760-1793 Քաղաքական գործիչ
5 1793 Օգյուստ Անրի Մարի Պիկո Դամպյեր 1756-1793 Զինվորական սպա
6 1794 Ժան Պոլ Մարատ 1743-1793 Քաղաքական գործիչ
7 1794 Ժան Ժակ Ռուսո 1712-1778 Գրող և փիլիսոփա
8 1806 Ֆրանսուա Դենի Տրոնշե 1726-1806 Քաղաքական գործիչ և իրավաբան
9 1806 Կլոդ Լուի Պետյե 1749-1806 Քաղաքական գործիչ
10 1807 Ժան Էտյեն Մարի Պորտալիս 1746-1807 Քաղաքական գործիչ
11 1807 Լուի Պիեռ Պանտալեոն Ռենյե 1759-1807 Քաղաքական գործիչ
12 1807 Լուի-Ժոզեֆ-Շառլ-Ամաբլ դ'Ալբեր, Լյունեսի դուքս 1748—1807 Քաղաքական գործիչ
13 1807 Ժան-Բատիստ-Պիեռ Բևյեր 1723-1807 Քաղաքական գործիչ
14 1808 Ֆրանսուա Բարթելեմի, Բեգինոյի կոմս 1747-1808 Զինվորական սպա
15 1808 Պիեռ Ժան Ժորրժ Կաբանիս 1757-1808 Գիտնական և փիլիսոփա
16 1808 Գաբրիել Լուի, Կոլենկուրի մարկիզ 1741-1808 Զինվորական սպա
17 1808 Ժան Ֆրեդերիկ Պերեգո 1744-1808 Բանկիր
18 1808 Անտուան-Սեզար դե Շուազուլ, Պրասլինի դուքս 1756-1808 Զինվորական սպա և քաղաքական գործիչ
19 1808 Ժան-Պիեռ Ֆիրմին Մալհեր 1761-1808 Զինվորական սպա
20 1809 Ժան Բատիստ Պապեն, Կոմս Սեն-Քրիստո 1756-1809 Քաղաքական գործիչ և իրավաբան
21 1809 Ժոզեֆ Մարի Վիեն 1716-1809 Նկարիչ
22 1809 Պիեռ Գառնիե դե Լաբուասյեր 1755-1809 Զինվորական սպա
23 1809 Ժան Պիեռ, կոմս Սերս 1746-1809 Քաղաքական գործիչ
24 1809 Ժերոմ-Լուի-Ֆրանսուա-Ժոզեֆ, կոմս Դուրացո 1739-1809 Քաղաքական գործիչ
25 1809 Ժյուստեն Բոնավենտյուր Մորար դե Գալ 1761-1809 Զինվորական սպա
26 1809 Էմանուել Կրետե 1747-1809 Քաղաքական գործիչ
27 1810 Ջովանի Բատիստա Կապրարա 1733-1810 Հոգևորական, կարդինալ
28 1810 Լուի Վինսենթ Ժոզեֆ Լե Բլոնդ Սեն-Իլեր 1766-1809 Զինվորական սպա
29 1810 Ժան Բատիստ Տրելյար 1742-1810 Իրավաբան
30 1810 Ժան Լան Մոնտեբելո 1769-1809 Զինվորական սպա
31 1810 Շառլ Պիեռ Կլարե դե Ֆլյորյո 1738-1810 Քաղաքական գործիչ
32 1811 Լուի Անտուան դը Բուգենվիլ 1729-1811 Ծովագնաց
33 1811 Չարլզ Էսկին 1739-1811 Հոգևորական, կարդինալ
34 1811 Ալեքսանդր Անտուան Յուրո դե Սենարմոն 1769-1811 Զինվորական սպա
35 1811 Իպոլիտո Անտոնիո 1738-1811 Հոգևորական, կարդինալ
36 1811 Նիկոլյա Մարի Սոնժի դե Կուրբոն 1761-1811 Զինվորական սպա
37 1811 Միշել Օրդեներ 1755-1811 Զինվորական սպա
38 1812 Ժան Մարի Պիեռ Դորսենե 1773-1812 Զինվորական սպա
39 1812 Յան Վիլեմ դե Վինտեր 1761-1812 Զինվորական սպա
40 1813 Հիացինտ Յուգ Տիմոլեոն դե Կոսե 1746-1813 Զինվորական սպա
41 1813 Ժան-Իգնաս Ժակեմինոտ, Հեմի կոմս 1758-1813 Իրավաբան
42 1813 Ժոզեֆ Լուի Լագրանժ 1736-1813 Մաթեմատիկոս
43 1813 Ժան Ռուսո 1738-1813 Քաղաքական գործիչ
44 1813 Ժուստին Վիրի 1737-1813 Քաղաքական գործիչ
45 1814 Ֆրեդերիկ Անրի Վալտեր 1761-1813 Զինվորական սպա
46 1814 Ժան Նիկոլա Դեմյոնյե 1751-1814 Քաղաքական գործիչ
47 1814 Ժան Ռենիեր 1771-1814 Զինվորական սպա
48 1814 ԿԼոդ Ռենիե 1746-1814 Քաղաքական գործիչ և իրավաբան
49 1815 Անտուան Ժան Մարի Տևենար 1733-1815 Զինվորական սպա
50 1815 Կլոդ Ժուստ Ալեքսանդր Լեգրան 1762-1815 Զինվորական սպա
51 1829 Ժակ Ժերմեն Սուֆլո 1713-1780 Պանթեոնի ճարտարապետ
52 1885 Վիկտոր Հյուգո 1802-1885 Գրող
53 1889 Լազար Նիկոլա Կառնո 1753-1823 Քաղաքական գործիչ և գիտնական
54 1889 Ժան Բատիստ Բոդեն 1811-1851 Քաղաքական գործիչ և բժիշկ
55 1889 Թեոֆիլ Լատուր դ'Օվերն 1743-1800 Զինվորական սպա
56 1889 Ֆրանսուա Սևերեն Մարսո 1769-1796 Զինվորական սպա
57 1894 Սադի Կառնո 1837-1894 Ֆրանսիայի նախագահ
58 1907 Պիեռ Մարսելեն Բերթլո 1827-1907 Գիտնական
59 1907 Սոֆի Բերթլո 1837-1907 Պիեռ Մարսելեն Բերթլոյի կինը
60 1908 Էմիլ Զոլա 1840-1902 Գրող
61 1920 Լեոն Գամբետա 1838-1882 Քաղաքական գործիչ
62 1924 Ժան Ժորես 1859-1914 Քաղաքական գործիչ
63 1933 Պոլ Պենլևե 1863-1933 Մափեմատիկոս և քաղաքական գործիչ
64 1948 Պոլ Լանժևեն 1872-1946 Գիտնական
65 1948 Ժան Բատիստ Պերրեն 1870-1942 Գիտնական Նոբելյան մրցանակակիր
66 1949 Վիկտոր Շյոլշեր 1804-1893 Աբոլիցիոնիստ
67 1949 Մարկ Շյոլշեր 1766-1832 Վիկտոր Շյոլշերի հայրը
68 1949 Ֆելիքս Էբուէ 1884-1944 Քաղաքական գործիչ
69 1952 Լուի Բրայլ 1809-1852 Մանկավարժ
70 1964 Ժան Մուլեն 1899-1943 Դիմադրության շարժման մասնակից
71 1967 Անտուան դը Սենտ-Էքզյուպերի 1900-1944 Գրող
72 1987 Ռենե Կասսեն 1887-1976 Մարդու իրավունքների ակտիվիստ, Նոբելյան մրցանակակիր
73 1988 Ժան Մոնե 1888-1979 Տնտեսագետ
74 1989 Աբբա Անրի Գրեգուար 1750-1831 Հոգևորական
75 1989 Գասպար Մոնժ 1746-1818 Մաթեմատիկոս
76 1989 Նիկոլա դը Կոնդորսե 1743-1794 Քաղաքական գործիչ
77 1995 Պիեռ Կյուրի 1859-1906 Գիտնական, Նոբելյան մրցանակակակիր
78 1995 Մարի Կյուրի 1867-1934 Գիտնական, Նոբելյան մրցանակակիր
79 1996 Անդրե Մալրո 1901-1976 Գրող և քաղաքական գործիչ
80 1998 Տուսեն Լուվերտյուր 1743-1803 Զինվորական սպա
81 1998 Լուի Դելգրես 1766-1802 Քաղաքական գործիչ
82 2002 Ալեքսանդր Դյումա 1802-1870 Գրող
83 2011 Էմե Սեզեր 1913-2008 Գրող և քաղաքական գործիչ
84 2015 Ժան Զե 1904-1944 Քաղաքական գործիչ
85 2015 Պիեռ Բրոսոլետ 1903-1944 Դիմադրության շարժման մասնակից
86 2015 Ժերմեն Տիլյոն 1907-2008 Դիմադրության շարժման մասնակից
87 2015 Ժենևև Դե Գոլ-Անտոնյոզ 1920-2002 Դիմադրության շարժման մասնակից
88 2018 Սիմոնա Վեյլ 1927-2017 Քաղաքական գործիչ, Հոլոքոստի զոհ
89 2018 Անտոնի Վեյլ 1926-2013 Սիմոնա Վեյլի ամուսինը
90 2020 Մորիս Ժենևուա 1890-1980 Գրող
91 2021 Ժոզեֆին Բեյքեր 1906-1975 Դիմադրության շարժման մասնակից, քաղաքացիական իրավունքների պաշտպան
92 2024 Միսաք Մանուշյան 1906-1944 Դիմադրության շարժման մասնակից
93 2024 Մելինե Մանուշյան 1913-1989 Դիմադրության շարժման մասնակից, Միսաք Մանուշյանի կինը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Centre des monuments nationaux data.gouv.fr (ֆր.): Plateforme ouverte des données publiques françaises — 2011.
  4. 4,0 4,1 https://www.techno-science.net/glossaire-definition/Pantheon-Paris-page-3.html
  5. «Pantheon definitions». definitions.net. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  6. Conlin, Jonathan (2013). Tales of Two Cities: Paris, London and the Birth of the Modern City. Atlantic Books. ISBN 978-1782390190.
  7. Eisenman, Stephen; Crow, Thomas E. (2007). Nineteenth Century Art: A Critical History. Thames & Hudson. էջ 163. ISBN 978-0500286500.
  8. «Josephine Baker to become first Black woman to enter France's Pantheon». The Guardian. 2021 թ․ օգոստոսի 22. «Of the 80 figures in the Panthéon, only five are women»
  9. Lebeurre 2000, էջ. 3
  10. Sluhovsky, Moshe (1998). Patroness of Paris: Rituals of Devotion in Early Modern France. Brill. ISBN 9004108513.
  11. Oudin 1994, էջ. 479
  12. Lebeurre 2000, էջ. 9
  13. Lebeurre 2000, էջեր. 9–10
  14. Lebeurre 2000, էջեր. 12–13
  15. 15,0 15,1 Lebeurre 2000, էջ. 16
  16. 16,0 16,1 Lebeurre 2000, էջ. 17
  17. Lebeurre 2000, էջեր. 26–27
  18. Lebeurre 2000, էջեր. 26–29

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանթեոն (Փարիզ)» հոդվածին։