Մելինե Մանուշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելինե Մանուշյան
արմտ. հայ.՝ Մելինէ Մանուշեան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1913(1913-11-13)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 6, 1989(1989-12-06)[2][1] (76 տարեկան)
Մահվան վայրFleury-Mérogis, Ֆրանսիա[1]
ԳերեզմանCimetière parisien d'Ivry և Պանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ֆրանսիա և  Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԴպրոցասէր վարժարան
Մասնագիտությունքարտուղար, գրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և ուսուցչուհի
ԱմուսինՄիսաք Մանուշյան
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունՀայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ և Q90819950?
Ստորագրություն
Изображение автографа
 Mélinée Manouchian Վիքիպահեստում

Մելինե Մանուշյան (Մելինէ Մանուշեան, նոյեմբերի 13, 1913(1913-11-13)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 6, 1989(1989-12-06)[2][1], Fleury-Mérogis, Ֆրանսիա[1])[3], ֆրանսահայ գործիչ։

Դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի կինը։

Ծնվել է 1913 թվականին Կ. Պոլսում։ Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվել է ծնողներից, մանկությունը անցկացրել է որբանոցներում[4]։ Մինչև 1926 թվականն ապրել է Մարսելում, 1934 թվականին ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Մոտ հարաբերությունների մեջ է եղել Շառլ Ազնավուրի ընտանիքի հետ։

Միսաք Մանուշյանի՝ կնոջն ուղարկած վերջին նամակի բնօրինակը պահվում է Կոնգրեսի գրադարանում, Վաշինգտոն։ Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» (Strophes pour se souvenir) բանաստեղծությունը։

Միսաք Մանուշյանի մահապատժի իրագործումից հետո Մելինեն խուսափել է ֆաշիստական կալանքից և ողջ մնացել պատերազմում։ Նա այլևս երբեք չի ամուսնացել և երեխա չի ունեցել։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրել է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա 1985 թվականին նկարահանվել է ֆիլմ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_M%C3%A9lin%C3%A9e_Assadourian.png
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Melinee Manouchian». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  4. [7 Little Melinee in orphanage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելինե Մանուշյան» հոդվածին։