Օնորե Միրաբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնորե Միրաբո
Օնորե Միրաբո

Օնորե Գաբրիել Ռիքետի դը Միրաբո (ֆր.՝ Honoré-Gabriel Riqueti de Mirabeau) Օնորե Գաբրիել Ռիքետի (մարտի 9, 1749- ապրիլի 2, 1791), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս։

1789 թվականին ընտրվել է Գլխավոր շտատների դեպուտատ (Մարսելի և էքսի երրորդ դասից)։ Օժտված էր հռետորական մեծ ձիրքով, իր ճառերում մերկացրել է ֆեոդական միապետությունը, որով ձեռք է բերել լայն ժողովրդականություն։ Հեղափոխության մեջ ժողովրդական զանգվածների դերի մեծացումով Միրաբոն աստիճանաբար անցել է պահպանողականների կողմը և դարձել է խոշոր բուրժուազիայի (որը ձգտում էր կասեցնել հեղափոխության զարգացումը) պարագլուխ։ Հանդես գալով արքունիքը մերկացնող ճառերով՝ Միրաբոն միաժամանակ գաղտնի համաձայնագիր է կնքել արքունիքի հետ (ստանալով մեծ հատուցում) և դարձել նրա գաղտնի գործակալը։ Ժ․ Մարատը, Մ․ Ռոբեսպիերը և ուրիշ հեղափոխականներ, կռահելով Միրաբոյի դավաճանությունը, խիստ ելույթներ են ունեցել նրա դեմ։ Միայն միապետության կործանումից (1792 թվականի օգոստոսի 10) հետո են գտնվել Միրաբոյի դավաճանությունը հաստատող փաստաթղթեր։ Միրաբոյի աճյունը, որ սկզբում ամփոփված էր Պանթեոնում, տեղափոխվել է հանցագործների գերեզմանատուն (Սեն-Մարսո)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png