Ժան Պոլ Մարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժան Պոլ Մարատ (1743-1793), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, գիտնական, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Շվեյցարիայում։ 1759 թվականից հաստատվել է Ֆրանսիայում, ուսումնասիրել է բնական և փիլիսոփայական գիտությունները, կրել լուսավորիչներ Ժան Ժակ Ռուսոյի և Շ. Մոնտեսքյոյի գաղափարական ազդեցությունը։ 1765 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, զբաղվել բնական գիտություններով և բժշկությամբ։ 1775 թվականին Էդինբուրգի համալսարանը նրան շնորհել է բժշկության դոկտորի գիտական աստիճան։ 1775 թվականին Ամստերդամում լույս է տեսել Մարատի «Մարդու մասին...» բնափիլիսոփայական երկը, որին բացասաբար վերաբերվեցին Դ. Դիդրոն և Վոլտերը, նրանում արտահայտված հակամատերիալիստական ուղղության համար։ Մարատի առաջին քաղաքական երկը՝ «Ստրկության շղթաները» (անգլ.), լույս է տեսել 1774 թ., որտեղ հեղինակը քննարկել է հեղափոխության անխուսափելիության և հեղափոխական պայքարի հարցերը։ Այդ առաջավոր գաղափարները նա զարգացրել է քաղաքական-իրավաբանական «Քրեական օրենսդրության նախագիծ» (1780) աշխատության մեջ։ 1776 թվականից վերադարձել է Փարիզ, զբաղվել է բժշկությամբ ն ֆիզիկայով։ Հեղափոխությունը սկսվելուն պես նա թողել է գիտությունը և նվիրվել ապստամբ ժողովրդի գործին։ 1789 թվականի սեպտեմբերից հրատարակել է «Ժողովրդի բարեկամ» թերթը, որի էջերում հետևողականորեն պաշապանել է հեղափոխության զարգացման խնդիրները, մերկացրել նրա դավաճաններին (Ժ. Նեկկեր, 0. Միրաբո, Մ. Լաֆայեա), ինչպես նաև ժիրոնդիստների քաղաքականությունը։ Հալածվելով իշխանություններից՝ 1790 թվականից անցել է ընդհատակ։ Հիմնական խնդիր ունենալով քաղաքական հարցերը՝ Մարատը մշակել է նաև հեղափոխության սոցիալական խնդիրները, հետևողականորեն պաշապանելով ժողովրդի և հատկապես ունեզուրկ խավերի շահերը, որով ձեռք է բերել մեծ ժողովրդականություն։ 1792 թվականին ընտրվել է Կոնվենտում։ Հեղափոխական ուժերը համախմբելու նպատակով Մարատը «ժողովրդի բարեկամ» թերթը վերանվանել է «Ֆրանսիական հանրապետության լրագիր»՝ կոչ անելով մոռանալ կուսակցական տարաձայնությունները, միավորել բոլոր ուժերը հանուն հանրապետության փրկության։ Ժիրոնդիստները չընդունեցին Մարատի առաջարկները և 1793 թվականի ապրիլին Կոնվենտի որոշմամբ Մարատին ձերբակալեցին (հակառակ նրա դեպուտատական անձեռնմխելիության) ն հանձնեցին հեղափոխական արիբունալին, որտեղ Մարատն արդարացվեց և հաղթականորեն վերադարձավ Կոնվենա։ Ռոբեազիերի հետ (երկուսով գլխավորում էին յակոբինյաններին) ղեկավարեց ընդդեմ ժիրոնդիսաների 1793 թվականի մայիսի 31-ի-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության նախապատրաստությունը։ Սակայն ծանր հիվանդությունը թույլ չտվեց Մարատին ակտիվորեն մասնակցել Կոնվենաի գործունեությանը յակոբինյան դիկտատուրայի հաստատումից հետո։ Բայց հիվանդ Մարատը շարունակել է հրատարակել իր թերթը։ Սպանվել է ժիրոնդիստների դրդմամբ՝ Շարլոտ Կորդեի ձեռքով։ Մարատի թաղումը վերածվել է քաղաքական մեծ ցույցի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png