Վիկտոր Շյոլշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Շյոլշեր
 
Կուսակցություն՝ The Mountain (1849–1852)?
Կրթություն՝ Կոնդորսե լիցեյ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 22, 1804(1804-07-22)[1][2][3][…]
Ծննդավայր Փարիզ
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1893(1893-12-25)[2][3] (89 տարեկան) կամ դեկտեմբերի 20, 1893(1893-12-20)[4] (89 տարեկան)
Վախճանի վայր Ույ (Ֆրանսիա)
Թաղված Պանթեոն (Փարիզ) և Grave of Schœlcher
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Marc Schœlcher?
Մայր Victoire Jacob?

Վիկտոր Շյոլշեր (հուլիսի 22, 1804(1804-07-22)[1][2][3][…], Փարիզ - դեկտեմբերի 25, 1893(1893-12-25)[2][3] կամ դեկտեմբերի 20, 1893(1893-12-20)[4], Ույ (Ֆրանսիա)), ֆրանսիացի աբոլիցիոնիստ, գրող, քաղաքական գործիչ և լրագրող, առավել հայտնի է 1848 թվականին Ֆրանսիայում ստրկության վերացման գործում իր գլխավոր դերով՝ Երկրորդ Հանրապետության օրոք։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյոլշերը ծնվել է Փարիզում 1804 թվականի հուլիսի 22-ին։ Նրա հայրը՝ Մարկ Շյոլշերը (1766-1832) եղել է ճենապակու գործարանի սեփականատեր[5]։ Նրա մայրը՝ Վիկտուար Յակոբը (1767-1839), եղել է Սեն-է-Մարնի Մոյից, նրանց ամուսնության ժամանակ աշխատել է լվացքատանը՝ Փարիզում։ Վիկտոր Շյոլշերը մկրտվել է Սեն-Լորան եկեղեցում 1804 թվականի սեպտեմբերի 9-ին։

1818 թվականին ընդունվել է Լուի Լուիս-լե-Գրան, բայց մեկ տարի անց հեռացել է և սկսել աշխատել ընտանիքի ճենապակու գործարանում որը գտնվել է դյու Ֆոբուր Սեն-Դենի փողոցում։ Իր պատանեկության տարիներին Շյոլշերը դարձել է Բուրբոնների միապետության հակառակորդը, հաճախելիս է եղել Փարիզի գրական և քաղաքական սրահներ[5]։ 1820 թվականին 16 տարեկան հասակում, հարել է մասոնականությանը՝ ընդունվելով փարիզյան Les Amis de la Vérité (Ֆրանսիայի Մեծ Արևելք) օթյակ, որն այն ժամանակ ոչ շատ խիստ քաղաքականացված ոչ էլ բացահայտ հեղափոխական: Հետագայում տեղափոխվել է մեկ այլ փարիզյան օթյակ՝ La Clémente Amitié[6][7]:

Աբոլիցիոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականին Շյոլշերին հայրը ուղարկել է տասնութ ամիս տևողությամբ շրջագայության դեպի Ամերիկա՝ որպես ընտանիքի ձեռնարկության բիզնես ներկայացուցիչ։ Մայրցամաքում գտնվելու ժամանակ այցելել է Մեքսիկա, Կուբա և Միացյալ Նահանգների հարավ[5][8]։ Այս ճանապարհորդության ընթացքում շատ բան է իմացել ստրկության մասին և սկսել է իր կարիերան որպես աբոլիցիոնիստ գրող, իսկ վերադառնալով Ֆրանսիա 1830 թվականին՝ հրապարակել է իր առաջին գրությունը՝ Revue de Paris-ում՝ Des noirs («Սևերի մասին») վերնագրով հոդվածը, որում առաջարկել է ստրկության աստիճանական վերացումը[9]։ 1832 թվականին Շյոլշերը հոր մահից հետո ժառանգել է ընտանեկան բիզնեսը, բայց վաճառել է այն, որպեսզի իրեն նվիրի աբոլիցիոնիզմական գործին։ Հետագա տարիներին ճանապարհորդել է Եվրոպայով, իսկ 1840 թվականին մեկնել է Արևմտյան Հնդկաստան՝ ստրկության և բրիտանական գաղութներում դրա վերացման արդյունքների հետագա ուսումնասիրության համար[9]։ Այնուհետև մեկնել է Եգիպտոս, Հունաստան և Թուրքիա, որտեղ ուսումնասիրել է մուսուլմանական ստրկությունը, և վերջապես Արևմտյան Աֆրիկա՝ ճանապարհորդելով Սենեգալով և Գամբիայում 1847 թվականի սեպտեմբերից մինչև 1848 թվականի հունվարը[5]։

Ճամփորդությունների ընթացքում ձեռք բերած ստրկության մասին գիտելիքներով Շյոլշերը դարձել է ստրուկների անհապաղ ազատագրման ջատագովը՝ այլևս չաջակցելով աստիճանական գործընթացին։ Այդ գաղափարները հրապարակել է Des colonies françaises: Abolition immédiate de l'esclavage (ֆրանսիական գաղութների մասին։ Ստրկության անհապաղ վերացում) գրքում 1842 թվականին՝ Արևմտյան Հնդկաստանից վերադառնալուց հետո[5][8]։ Եղել է Société française pour l'abolition de l'esclavage (Ստրկության վերացման ֆրանսիական միություն) կազմակերպության անդամ, որը հիմնադրվել է 1834 թվականին և ձևավորվել է ժամանակակից բրիտանական աբոլիցիոնիստական հասարակությունների օրինակով[9]։ 1830-ականների սկզբից հետո նաև եղել է հանրապետական ակտիվիստ Ֆրանսիայում և եղել է 1843 թվականին հիմնադրված առաջադեմ La Réforme թերթի հիմնադիրներից մեկը[5], ինչպես նաև մշտական հեղինակներից[8]։

Շյոլշերը մանրամասնել է սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեփոխումները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ կլինեին Կարիբյան գաղութներին ստրկության վերացումից հետո[8]։ Պնդել է, որ շաքարավազի արտադրությունը կարող է շարունակվել, թեև այն պետք է ռացիոնալացնել կենտրոնական խոշոր գործարանների կառուցմամբ, և դեմ է եղել հողի սեփականության կենտրոնացմանը։ Շյոլշերը եղել է առաջին եվրոպացի աբոլիցիոնիստը, որը այցելել է Հաիթի նրա անկախությունից հետո և մեծ ազդեցություն է ունեցել ֆրանսիական Վեստ Ինդիայի աբոլիցիոնիստական շարժումների վրա[8]։ Դեմ է եղել հաիթիցիներից գանձված պարտքին, քանի որ ֆրանսիացի ստրկատերերը փոխհատուցում են փնտրել Հաիթիի հեղափոխության ժամանակ կորցրած իրենց ունեցվածքի համար[10]։

Շյոլշերը 1848 թվականին, նկարվել է Լուի Ստանիսլաս Մարին-Լավինի կողմից:

1848 թվականի փետրվարին Ֆրանսիայում հեղափոխությունը տապալել է Հուլիսյան միապետությունը։ Շելխերը Սենեգալից ժամանել է մարտի 3-ին և արագ մեկնել է հանդիպելու Ֆրանսուա Արագոյի՝ նոր Հանրապետության ժամանակավոր կառավարության նավատորմի և գաղութների նախարարին։ Հաջորդ օրը Արագոն նրան նշանակել է գաղութների գծով պետքարտուղարի տեղակալ, ինչպես նաև ստրկության անհապաղ վերացման նախագիծ մշակող նոր հանձնաժողովի նախագահ, նրա քարտուղարներ են նշանակվել՝ Լուի Պերսինը և Անրի-Ալեքսանդր Վալոնը[5][11]։

Շյոլշերը Արագոյին համոզել է չսպասել հիմնադիր Ազգային ժողովի ընտրություններին, որը խորապես զբաղված է լինելու հանրապետական նոր ինստիտուտների կազմակերպմամբ, ստեղծել վերացման հանձնաժողով՝ պնդելով, որ էմանսիպացիայի ցանկացած հետաձգում կարող է հանգեցնել ապստամբության և արյունահեղության գաղութներում[11]։ Որպես պետքարտուղարի տեղակալ և հանձնաժողովի նախագահ՝ Շյոլշերը պատրաստել և գրել է 1848 թվականի ապրիլի 27-ին ընդունված հրամանագիրը, որի միջոցով ֆրանսիական կառավարությունը վերացրել է ստրկությունը իր բոլոր գաղութներում և քաղաքացիություն է շնորհել ազատված ստրուկներին[8]։

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական գաղութներում ստրկության վերացման մասին հռչակագիրը, 1848 թվականի ապրիլի 27-ին Ֆրանսուա-Օգյուստ Բիարի կողմից:

Շյոլշերի վերջնական հաջողությունը ստրկության դեմ պայքարում եղել է նոր հանրապետական շարժումը՝ Կարիբյան գաղութներում[8]։ 1848 թվականին Մարտինիկայի դեպարտամենտի կողմից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Հաջորդ տարի առաջադրվել է վերընտրվելու համար, բայց պարտվել է Սիրիլ Բիսեթին, որը նախկինում եղել է «գունավոր ազատ մարդ» և աբոլիցիոնիզմի կողմնակից։ Ներկայացրել է մահապատժի վերացման մասին օրինագիծը, որը պետք է քննարկվեր այն օրը, երբ նախագահ Լուի-Նապոլեոն Բոնապարտը ստանձնել է իշխանությունը 1851 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում՝ լուծարելով Ազգային ժողովը։ Հաջորդ օրը Շելշերը Ժան-Բատիստ Բոդենի հետ եղել է այն սակավաթիվ պատգամավորներից[12]։

Այնուհետև նոր ռեժիմը Շյոլշերն վտարել է երկրից[9][12]։ Կարճ ժամանակով ապրել է Բելգիայում՝ նախքան Լոնդոն տեղափոխվելը, որտեղ հաստատվել է 1852 թվականին։ Հետագա տարիներին դարձել է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի աշխատանքների մասնագետ՝ գրելով նրա կենսագրությունը 1857 թվականին[5]։ Միևնույն ժամանակ, հրատարակել է բազմաթիվ գործեր, որտեղ քննադատել է Ֆրանսիայի նախկին նախագահ և այն ժամանակ ֆրանսիական երկրորդ կայսրության միապետ Նապոլեոն երրորդին, այնպիսի աշխատություններում, աշխատության անվանում եղել՝ «Անգլիայի համար հեղաշրջման մասնակիցների հետ միության վտանգը», որը Շյոլշերը գրել է անգլերենով և հրատարակել 1854 թվականին։ Այս շրջանում դարձել է աքսորյալ Վիկտոր Հյուգոյի ընկերը[8]։

Հրաժարվելով օգտվել 1859 թվականի համաներումից՝ Շյոլշերը Ֆրանսիա է վերադարձել միայն 1870 թվականի օգոստոսի վերջին՝ Պրուսիայի հետ պատերազմ հայտարարելուց հետո։ Ազգային գվարդիայի շտաբի գնդապետ է նշանակվել սեպտեմբերի 4-ին՝ Նապոլեոն երրորդի պաշտոնանկության և Երրորդ Հանրապետության հռչակման օրը[8][12]։ Կազմակերպելով հրետանու լեգեոն՝ մասնակցել է Փարիզի պաշտպանությանը։ 1871 թվականին կրկին ընտրվել է Մարտինիկի կողմից Բորդոյի Ազգային ժողովի պատգամավոր, որտեղ դեմ է քվեարկել խաղաղության պայմանագրին։ Փարիզի կոմունայի հաջորդ ապստամբության ժամանակ Շյոլշերը անհաջող փորձ է կատարել միջնորդել ապստամբների և ֆրանսիական կառավարության միջև խաղաղ բանակցություններում և կարճ ժամանակով բանտարկվել է կոմունարների կողմից։ Այնուհետև շարունակել է ծառայել Ազգային ժողովում՝ որպես Հանրապետական միության անդամ և 1875 թվականի դեկտեմբերին ընտրվել ցմահ սենատոր[9][12]։

Շյոլշերի լուսանկարը՝ Էթյեն Կարյատի կողմից, 1876-1884 թվականներ:

1875 թվականին Շյոլշերը դարձել է Societé pour l'amélioration du sort de la femme («Կանանց վիճակի բարելավման միություն») անդամ, իսկ 1876 թվականի հուլիսին թարմացրել է մահապատժի վերացման իր առաջարկը[12]։ 1882 թվականին Գաստոն Ժերվիլ-Ռեաշի հետ հիմնել է Le Moniteur des Colonies թերթը[5]։ Շյոլշերը 1889 թվականին հրատարակել է իր վերջին աշխատանքը՝ Հայիթիի հեղափոխական առաջնորդ Տուսեն Լուվերտուրի կենսագրությունը (Vie de Tousaint Louverture)[8]: Մահացել է 1893 թվականի դեկտեմբերի 25-ին Փարիզի մերձակայքում գտնվող Ուիլ քաղաքում գտնվող իր տանը, 89 տարեկան հասակում[5]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբևէ չամուսնանալով և չունենալով ժառանգներ՝ Շյոլշերը կտակում իր ունեցվածքը և գումարը նվիրել է Գվադելուպային։ Առաջին անգամ թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը, նրա աճյունը 1949 թվականի մայիսի 20-ին Գվիանայից սենատոր Գաստոն Մոներվիլի նախաձեռնությամբ տեղափոխվել է Պանթեոն։ Շյոլշերը ցանկացել է թաղվել իր հոր՝ Մարկի կողքին, որը նույնպես թաղված է Պանթեոնում։ Միաժամանակ տեղափոխվել է Ֆելիքս Էբուեի՝ պանթեոնում թաղված առաջին սևամորթի աճյունը[9]։ 1981 թվականին նորընտիր նախագահ Ֆրանսուա Միտտերանը վարդ է դրել Պանթեոնում գտնվող Շելխերի գերեզմանին՝ որպես նրա երդմնակալության արարողության մի մաս[13]։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելխերի արձանը ազատված ստրուկի հետ, որը տոնում է 1848 թվականին ստրկության վերացումը, Կայենում։ Լուի-Էռնեստ Բարիասի կողմից քանդակված, այն 1999 թվականին ընդգրկվել է որպես պատմական հուշարձան:
  • Հարգանքի տուրք մատուցելով ստրկության դեմ նրա պայքարին, Քեյս-Նավիր (Մարտինիկա) կոմունան ստացել է Շելխերի անունը 1888 թվականին։
  • Ֆեսենհայմի կոմունան նրա ընտանիքի տունը վերածել է Վիկտոր Շյոլշերի թանգարանի։
  • Նրա անունով է կոչվել Վիկտոր Շյոլշեր վայրը Էքս-ան-Պրովանսում[14]
  • Փողոցը, որը ստեղծվել է Փարիզի Մոնպառնաս գերեզմանատան հարավ-արևելյան անկյունում, 1894 թվականին անվանվել է Rue Schœlcher իսկ 2000 թվականին Rue Victor Schœlcher
  • 2020 թվականի մայիսի 20-ին Մարտինիկայում ոչնչացվել է Շյոլշեր երկու արձանները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է արարքը։ Մեկ այլ արձան ոչնչացվել է 2021 թվականի մարտին։ Դրանց ոչնչացմանը աջակցել են անջատողական «Մարտինիկայի ազատագրման ազգային ճակատի» ակտիվիստները և ներկայացնում են «գաղութային հիշողության» դեմ ավելի լայն բողոքի ցույցերի մի մասը[15]
  • Ռեյունյոնի դեպարտամենտը նրա հիշատակը հարգել է թողարկելով հինգ հազար ֆրանկանոց թղթադրամ, որն առաջին անգամ թողարկվել է 1946 թվականին[9]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De l'esclavage des noirs et de la législation coloniale (Սևամորթների ստրկության և գաղութային օրենսդրության մասին) (Փարիզ, 1833)
  • Abolition de l'esclavage (Ստրկության վերացում) (1840)
  • Les colonies françaises de l'Amérique (Ամերիկայի ֆրանսիական գաղութները) (1842)
  • Les colonies étrangères dans l'Amérique et Hayti (Օտար գաղութներ Ամերիկայում և Հաիթիում) (2 հատոր, 1843)
  • Histoire de l'esclavage pendant les deux dernières années (Ստրկության պատմությունը վերջին երկու տարիների ընթացքում) (2 հատոր, 1847)
  • La verité aux ouvriers et cultivateurs de la Martinique (Ճշմարտությունը Մարտինիկայի բանվորներին և ֆերմերներին) (1850)
  • Protestation des citoyens français negres et mulatres contre des accusations calomnieuses (Սևամորթ և մուլատ Ֆրանսիայի քաղաքացիների բողոքի ակցիան զրպարտչական մեղադրանքների դեմ) (1851)
  • Le procès de la colonie de Marie-Galante (Մարի-Գալանտեի գաղութի դատավարությունը) (1851)
  • Histoire des crimes du 2 décembre (Դեկտեմբերի 2-ի հանցագործությունների պատմությունը) (1852)
  • Le gouvernement du 2 décembre (Դեկտեմբերի 2-ի կառավարությունը) (1853)
  • Dangers to England of the alliance with the men of the Coup d'État (1854)
  • Vie de Händel (Հենդելի կյանքը) (1857)
  • La grande conspiration du pillage et du meurtre à la Martinique (Գողության և սպանության մեծ դավադրություն Մարտինիկայում) (1875)
  • Vie de Toussaint Louverture (1889)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Senate — 1859.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 4,2 http://www.senat.fr/senateur-3eme-republique/schoelcher_victor1534r3.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «Victor Schoelcher (1804-1893)». Sénat (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  6. Dictionnaire Universelle de la Franc-Maçonnerie - Jode and Cara (Larousse - 2011)
  7. Histoire de la franc-maçonnerie au XIXe siècle, tome 1, André Combes (édition du Rocher, Paris, 1998, page 136)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Schmidt, Nelly. «Victor Schoelcher». Ohio University. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Manière, Fabienne. «Victor Schoelcher (1804 - 1893) - Une vie vouée à l'abolition de l'esclavage». Herodote (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  10. Jublin, Matthieu, ed. (2015 թ․ մայիսի 12). «French President's Debt Comment in Haiti Reopens Old Wounds About Slave Trade». Vice News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  11. 11,0 11,1 Jennings, Lawrence C. (2000). French Anti-Slavery: The Movement for the Abolition of Slavery in France, 1802-1848. Cambridge University Press. էջ 278. ISBN 0521772494.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Robert, Adolphe; Cougny, Gaston (1891). Dictionnaire des parlementaires français (ֆրանսերեն). Vol. 5. էջ 288. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  13. «L'émoi de mai». Journal de l'île de La Réunion. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  14. «Aix Google Map». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  15. «'Proud to be colonised?': statue of French politician torn down in Martinique». www.theartnewspaper.com (անգլերեն). 2021 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jan Rogozinski, A Brief History Of The Caribbean (New York: Plume, 2000)
  • James Chastain, Victor Schœlcher. Encyclopedia of 1848 Revolutions (2004) [1]
  • Schœlcher, Victor. De la pétition des ouvriers pour l'abolition immédiate de l'esclavage, Paris, Pagnerre, 1844. Manioc
  • Schœlcher, Victor. Restauration de la traite des noirs à Natal, Paris, Imprimerie E. Brière, 1877. Manioc
  • Schœlcher, Victor. Evénements des 18 et 19 juillet 1881 à Saint-Pierre (Martinique), Paris, Dentu, 1882. Manioc
  • Schœlcher, Victor. Conférence sur Toussaint Louverture, général en chef de l'armée de Saint-Domingue, [s.l.], Editions Panorama, 1966. Manioc
  • Monnerot, Jules. Schœlcher, [s.l.], Imprimerie Marchand, 1936. Manioc
  • Basquel, Victor. Un grand ancêtre: Victor Schœlcher (1804-1893), Rodez, Imprimerie P. Carrère, 1936. Manioc
  • Magallon Graineau, Louis-Alphonse Eugène. L'exemple de Victor Schœlcher, Fort-de-France, Imprimerie officielle, 1944. Manioc

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Շյոլշեր» հոդվածին։