Միսաք Մանուշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսաք Մանուշյան
Մանուշյան 4.jpg
բանաստեղծ
ԱԱՀ՝ Միսաք Մանուշյան
Ծննդյան օր՝ 1.09.1906
Ծննդավայր՝ Ադիյաման, (Թուրքիա)
Վախճանի օր՝ 21.02.1944
Վախճանի վայր՝ Ֆորտ Մոն Վալերիեն (Ֆրանսիա)

Միսաք Գևորգի Մանուշյան (սեպտեմբերի 1, 1906 - փետրվարի 21, 1944), հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս։

Կենսագրություն[խմբագրել]

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ 1925 թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ։ 1930 թվականից Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից՝ թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

Կարմիր պլակատ[խմբագրել]

Կարմիր պլակատը
Մանուշյանը բանտում

Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով ագիտացիոն պլակատ է թողարկում։ Տխրահռչակ «Կարմիր պլակատը» ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։ Այնտեղ գրված է՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, դեպի հայրենիք սիրո մասին։

Բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծությունների («Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» և այլն) հեղինակ է։

Aquote1.png Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,

Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,

Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր...
— «Կյանքիս երգը»
Aquote2.png


Հիշատակի հավերժացում[խմբագրել]

  • Երևանի ավագանու 2014 թ. ապրիլի 30-ի որոշմամբ Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում՝ ՀՀ շարքային քաղաքացիների կողմից անվանված «Մաշտոցի պուրակը» անվանակոչվել է Միսաք Մանուշյանի անունով,[1] ինչին դեմ են հանդես եղել բազմաթիվ քաղաքացիներ։ [2][3][4]
  • Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 48 հիմնական դպրոցը 1963-64 ուսումնական տարվանից կոչվում է Միսաք Մանուշյանի անունով[5]
  • Ֆրանսիայի Ռոնի սու Բուա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Միսաք Մանուշյանի անունով[6]

Տես նաև[խմբագրել]

Գրքեր[խմբագրել]

  • Բանաստեղծությունների ժողովածու , 1946թ ., Փարիզ
  • Իմ երգը (բանաստեղծություններ), 1956թ ., Հայպետհրատ, Երևան

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]