Զանգու (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ֆր.՝ Zankou և ֆր.՝ Zangou
Տեսակհասարակական-քաղաքական
շաբաթաթերթ
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՄիսաք Մանուշյան
Հիմնադրվել է1935-1937
Հիմնադիրֆրանսահայ կոմունիստներ
ՀրատարակիչՀայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ
ԵրկիրՖրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
Լուծարվել էհուլիսի 30, 1937
Հաճախականությունամսական երկու անգամ

«Զանգու», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ, որը լույս է տեսել Փարիզում, 1935–1937 թվականներին։ Խմբագիր՝ Միսաք Մանուշյան։ Ֆրանսահայ կոմունիստների թերթը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանել է հայ գաղութի աշխատավորների շահերը, օգնել բարձրացնելու նրանց դասակարգային գիտակցությունը և համախմբելու հայ աշխատավորներին երկրի բանվորական կազմակերպությունների հետ։ Մեծ դեր է խաղացել գաղութի և Խորհրդային Հայաստանի կապերն ամրապնդելու գործում։ Լայնորեն լուսաբանել է Խորհրդային Հայաստանի կյանքը, նրա նվաճումները, օգնել հայրենադարձության գործին, ՀՕԿ-ի և առաջադիմական կազմակերպությունների աշխատանքներին։

Թերթը ձգտել է տեղյակ պահել իր ընթերցողներին միջազգային քաղաքական իրադարձություններին, քարոզչություն է ծավալել ֆաշիզմի և պատերազմի օրեցօր սպառնացող վտանգի դեմ։

Թերթին աշխատակցել են Գ. Թահմազյանը, Դ. Դավիթյանը, Տ. Զավենը, Հ. Գալճյանը, Զ. Որբունին, Ե. Թոլայանը, Ա. Կոթիկյանը, Ե. Քոչարը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 659