Ժան Բատիստ Պերրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Բատիստ Պերրեն, 1927 թ. լուսանկար

Ժան Բատիստ Պերրեն (ֆր.՝ Jean Baptiste Perrin; սեպտեմբերի 30, 1870, Լիլլ, Ֆրանսիա - ապրիլի 17, 1942, Նյու Յորք, ԱՄՆ), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1923), ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1929)։

1898-ից աշխատել է Փարիզի համալսարանում (1910-ից՝ պրոֆեսոր)։ 1940-ին մեկնել է ԱՄՆ։ Պարզել Է, որ կաթոդային ճառագայթը էլեկտրոնների հոսք Է։ Բրոունյան շարժման նրա հետազոտությունները վերջնականապես հաստատեցին մոլեկուլի գոյությունը, դարձան Էյնշտեյն-Սմոլուխովսկու տեսության փորձնական ապացույցը։ Փորձերի միջոցով Պերրենը որոշեց NA Ավոգադրոյի հաստատունը, որը մեծ ճշտությամբ համընկավ այլ եղանակներով որոշված NA-ի արժեքի հետ։ Պարզել է, որ օճառի պղպջակի ամենաբարակ թաղանթն ունի երկմոլեկուլային կառուցվածք։ Ուսումնասիրել է նաև ռենտգենյան ճառագայթները և ֆլորեսցենցման երևույթը։ Արժանացել է Նոբելյան մրցանակի (1926)։