Ալբերտ Մայքելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Albert Abraham Michelson.JPG

Ալբերտ Աբրահամ Մայքելսոն (Michelson) (1852-1931) ամերիկացի ֆիզիկոս է։

1892-1929 թվականներին Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1923-1927 թվականներինին ԱՄՆ-ի ազգային ԳԱ նախագահ։ 1878-1882 և 1924-1926 թվականներին լույսի արագության որոշման բազմաթիվ փորձեր է կատարել՝ Երկրի շարժման հաշվառումով։ Ստեղծել է մի ինտերֆերոմետր (Մայքելսոնի ինտերֆերոմևտր), որի օգնությամբ 1892-1893 թվականերին հետազոտել է սպեկտրային գծերի գերնուրբ կառուցվածքը։ Իբրև երկարության էտալոն` առաջարկել է կադմիումի կարմիր գծի ալիքի երկարությունը։ Կառուցել է գերբարձր լուծունակության սպեկտրային սարք (Մայքելսոնի էջելոն), աստղային ինտերֆերոմետր և զբաղվել աստղերի անկյունային տրամագծերի որոշմամբ։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1907

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png