Ավոգադրոյի հաստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավոգադրոյի հաստատուն, Ավոգադրոյի թիվ, ֆիզիկական մեծություն, թվապես հավասար է նյութի մեկ մոլում գտնվող կառուցվածքային միավորների (մոլեկուլների, ատոմների, իոնների և այլն) քանակին։ Սահմանվում է որպես ատոմների թիվը 12 գրամ մաքուր ածխածնի իզոտոպում։ Ընդունված նշանակումը՝ NA, երբեմն նաև՝ L։ Ավոգադրայի հաստատունի արժեքը՝

 N_A = 6.022 \, 141 \, 29(27) \times 10^{23} մոլ−1:

Կապը այլ հաստատունների հետ[խմբագրել]

Ավոգադրոյի հաստատունը սանդղավորման չափանիշ է բնության մակրոսկոպական և միկրոսկոպական դիտարկումների միջև։ Ուստի այն առնչություններ է հաստատում է այլ ֆիզիկակայն հաստատունների և հատկությունների միջև։ Օրինակ, դրանով է նկարագրվում կապը R գազային հաստատունի և kB Բոլցմանի հաստատունի միջև՝

R = k_{\rm B} N_{\rm A} = 8.314\,472(15)\ Ջ·մոլ-1·Կ-1

Կապը F Ֆարադեյի հաստատունի և e տարրական էլեկտրական լիցքի միջև՝

F = N_{\rm A} e = 96\,485.3383(83) Կլ·մոլ-1,

Ավոգադրոյի հաստատունը մտնում է նաև u զանգվածի ատոմական միավորի սահմանման մեջ՝

1\ {\rm u} = \frac{M_{\rm u}}{N_{\rm A}}  = 1.660 \, 538\, 782(83) {\times} 10^{-24} գ,

որտեղ Mu-ը մոլային զանգվածի հաստատունն է։

Պատմությունը[խմբագրել]

Ավոգադրոյի հաստատունը այդպես է կոչվել 19-րդ դարի իտալացի ֆիզիկոս Ամեդեո Ավոգադրոյի պատվին, ով 1811թ. առաջին անգամ ենթադրեց, որ գազի ծավալը (տրված ճնշման և ջերմաստիճանի դեպքում) ուղիղ համեմատական է ատոմների կամ մոլեկուլների քանակին՝ անկախ գազի բնույթից[1]։ 1909թ. ֆրանսիացի ֆիզիկոս Ժան Պերրենը առաջարկեց հաստատունը կոչել Ավոգադրոյի անունով[2]։ Ինքը՝ Պերրենը, գլխավորապես Ավոդագրոյի հաստատունի որոշման եղանակների վերաբերյալ իր աշխատանքների համար 1926թ. ստացավ Ֆիզիկայի նոբելյան մրցանակը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Amadeo Avogadro (1811). «Essai d'une maniere de determiner les masses relatives des molecules elementaires des corps, et les proportions selon lesquelles elles entrent dans ces combinaisons». Journal de Physique 73: 58–76.  Անգլերեն թարգմանությունը
  2. Jean Baptiste Perrin (1909). «Mouvement brownien et réalité moléculaire». Annales de Chimie et de Physique. 8e Série 18: 1–114.  Անգլերեն թարգմանությունը
  3. Oseen, C.W. (December 10, 1926). 1926թ. Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի բանախոսություն