Գազային հաստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գազային հաստատուն, համապիտանի (ունիվերսալ) գազային հաստատուն (երբեմն՝ Մենդելեևի հաստատուն), ֆիզիկական հաստատուն, հանդես է գալիս բազմաթիվ հիմնարար հավասարումներում, ինչպես օրինակ, իդեալական գազի վիճակի հավասարումը կամ Նեռնստի հավասարումը։ Նշանակվում է ~R։ Թվապես հավասար է իզոբար պրոցեսում 1 մոլ իդեալական գազի ընդարձակման ժամանակ կատարված աշխատանքին, ջերմաստիճանը 1 Կելվինով բարձրանալու դեպքում։ Առաջին անգամ կիրառության մեջ է դրել Մենդելեևը 1874թ.։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

1874թ.Մենդելեևը հաշվեց Մենդելեև-Կլայպերոնի հավասարման (իդեալական գազի վիճակի հավասարում) հաստատունի արժեքը մեկ մոլ գազի համար[1][2], ելնելով Ավոգադրոյի օրենքից, որի համաձայն, մինևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում ցանկացած գազի 1 մոլը զբաղեցնում է միևնույն ~V ծավալը։

Իդեալական գազի վիճակի հավասարումը՝ 
p = {RT\over{V}}
։

Միավորների միջազգային համակարգում ~R=\;8{,}3144621 \;\pm\; 0{,}0000075\; Ջ/(մոլ∙Կ) [3]։

ՍԳՎ համակարգում ~R=\;8{,}3144621 \cdot 10^{7}\; Ջ/(մոլ∙Կ)

Կապը Բոլցմանի հաստատունի հետ[խմբագրել]

Համապիտանի գազային հաստատունը արտահայտվում է kB Բոլցմանի հաստատունով՝

\qquad R = N_{\rm A} k_{\rm B},\,

որտեղ NAԱվոգադրոյի թիվն է։ Այդ դեպքում իդեալական գազի վիճակի հավասարումը կարելի է գրել

p =  N_{\rm A} k_{\rm B}T\over{V}

կամ

pV = N k_{\rm B} T

որտեղ N-ը մասնիկների (գազի մոլեկուլների) թիվն է։

Եթե մասնիկների թիվը տրված է մոլերով, ավելի հարմար է գազային հաստատունի օգտագործումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Д. И. Менделеев. О сжимаемости газов (Из лаборатории С.-Петербургского Университета). стр. 309-352. Журнал русского химического общества и физического общества. Том 6. 1874 г. [1]
  2. Д. Менделеев. Объ упругости газовъ. 1875 г.
  3. CODATA հանձնարարելի արժեքներ, 2010 թ.

Տես նաև[խմբագրել]