Ջոն Կլաուզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Կլաուզեր
անգլ.՝ John Francis Clauser
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1942(1942-12-01) (81 տարեկան)
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1964)[1], Կոլումբիայի համալսարան (1966)[1] և Կոլումբիայի համալսարան (1970)[1]
ԵրկերCHSH inequality?
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[1], Lawrence Livermore National Laboratory?[1], Science Applications International Corporation?[1], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[1] և CO2 Coalition?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjohnclauser.com
 John Clauser Վիքիպահեստում

Ջոն Ֆրենսիս Կլաուզեր (/ˈklzər/, ծնված՝ դեկտեմբերի 1, 1942) ամերիկացի տեսական և փորձարարական ֆիզիկոս, հայտնի է քվանտային մեխանիկայի հիմունքների, մասնավորապես՝ Կլաուզեր–Հորն–Շիմոնի–Հոլտ անհավասարության մեջ ունեցած ներդրումով[6]։ 2022 թվականին Կլաուզերը, Ալեն Ասպեկտի և Անտոն Զեյլինգերի հետ համատեղ, արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «խճճված ֆոտոնների հետ փորձերի, Բելի անհավասարությունների խախտման հաստատման և քվանտային տեղեկատվական գիտության նորարարության համար[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուզերը ծնվել է Փասադենայում, Կալիֆորնիա։ Նրա հայրը՝ Ֆրենսիս Կլաուզերը, ավիացիոն ճարտարագիտության պրոֆեսոր էր, ով հիմնադրել և ղեկավարել է Ջոնս Հոփկինսի համալսարանի ավիացիոն բաժինը։ Հետագայում նա աշխատել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որպես Քլարկ Բլանչարդ Միլիկանի ճարտարագիտության պրոֆեսոր[8]։ Նրա մայրը՝ Քեթրին ՄաքՄիլանը, Կալտեխի հումանիտար գիտությունների գրադարանավարը և 1951թ. Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվին ՄաքՄիլանի քույրն էր[9]։

1964 թվականին նա Կալտեխից ստացել է ֆիզիկայի բակալավրի կոչում[10]։ 1966 թվականին նա ստացել է ֆիզիկայի մագիստրոսի կոչում, իսկ 1969 թվականին՝ ֆիզիկայի դոկտորի կոչում, Կոլումբիայի համալսարանից[6][11][12]։

1969-1975 թվականներին նա աշխատել է Կալիֆորնիայի համալսարանի Լոուրենս Բերքլիի ազգային լաբորատորիայում որպես հետդոկտորական գիտաշխատող։ 1972 թվականին, աշխատելով Բերկլիի ասպիրանտ Ստյուարտ Ֆրիդմանի հետ, նա կատարեց CHSH-Bell-ի թեորեմի կանխատեսումների առաջին փորձնական թեստը։ Սա Բելլի անհավասարության խախտման առաջին փորձնական դիտարկումն էր[6][13]։

Կլաուզերը որպես հետազոտող ֆիզիկոս աշխատել է հիմնականում Լոուրենս Լիվերմորում և Բերքլիում 1975-1997 թվականներին։ 1976 թվականին նա իրականացրել է CHSH-Bell-ի թեորեմի կանխատեսումների աշխարհում երկրորդ փորձարարական թեստը։ [14]

Կլաուզերը 2010 թվականին Ալեն Ասպեկտի և Անտոն Զեյլինգերի հետ արժանացել է ֆիզիկայի Wolf Prize մրցանակին։ 2022 թվականին, երեքը համատեղ արժանացել են նաև ֆիզիկայի Նոբելյան մրցանակի[15]։

Կլիմայի փոփոխության ժխտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մայիսին Կլաուզերը միացավ CO2՝ կլիմայի փոփոխությունները ժխտող կազմակերպության, կոալիցիայի խորհրդին[16]։

2023 թվականի նոյեմբերին մի խումբ կաթոլիկ կազմակերպությունների՝ «Հավատքի ավանդ» կոալիցիայի, միջոցառման ժամանակ Կլաուզերն իրեն անվանեց «կլիմայի ժխտող»[17]։ Նա կարծում է, որ Երկրի ջերմաստիճանը առաջին հերթին որոշվում է ամպերի ծածկույթով, ոչ թե, ածխածնի երկօքսիդի արտանետումներով, ինչպես պնդվում է կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական ​​կոնսենսուսում[18]։ Նա եզրակացրեց, որ ամպերը մոլորակի վրա ունեն ցանցային սառեցման ազդեցություն և հայտարարեց, որ «կլիմայական ճգնաժամ չկա»[19]։ Օդերեւութաբանների և կլիմայագետների միջև համաձայնությունն այն է, որ ցածր բարձրության վրա, հաստ ամպերն ունեն զուտ սառեցման ազդեցություն, բայց բարձր բարձրության վրա, բարակները՝ տաքացման[20], դիտողական ապացույցներ կան, որ ընդհանուր առմամբ, ամպերի հետադարձ կապը ուժեղացնում է գլոբալ տաքացումը և չունի սառեցման ազդեցություն[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.johnclauser.com/_files/ugd/36ef59_922d07980ad048e8a15998bfabf5b1dc.pdf
  2. https://wolffund.org.il/2018/12/11/john-f-clauser/
  3. Announcement of the 2022 Nobel Prize in Physics
  4. The Nobel Prize in Physics 2022Nobel Foundation.
  5. https://clarivate.com/citation-laureates
  6. 6,0 6,1 6,2 «John F. Clauser». American Institute of Physics.
  7. «The Nobel Prize in Physics 2022». The Royal Swedish Academy of Sciences (Press release). 2022 թ․ հոկտեմբերի 4.
  8. «Proving that Quantum Entanglement is Real». California Institute of Technology (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «Caltech Alum Wins Nobel Prize in Physics». California Institute of Technology (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. The Big T. Associated Students of the California Institute of Technology. 1963.
  11. Clauser, John F. (1970). Measurement of the Cosmic Microwave Background by Optical Observations of Interstellar Molecules (Ph.D. thesis). Columbia University. OCLC 145659. ProQuest 302516464.
  12. «Patrick Thaddeus (1932–2017)» (PDF). Biographical Memoirs. National Academy of Sciences. էջ 12.
  13. Freedman, Stuart J.; Clauser, John F. (1972 թ․ ապրիլի 3). «Experimental Test of Local Hidden-Variable Theories». Physical Review Letters. 28 (14): 938-941. Bibcode:1972PhRvL..28..938F. doi:10.1103/PhysRevLett.28.938. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. «Proving that Quantum Entanglement is Real». California Institute of Technology. 2022 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. «The Nobel Prize in Physics 2022». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. Cho, Seunghan (2023 թ․ հունիսի 26). «노벨물리학상 수상자 "정치인들, 잘못된 과학정보 만들어내"» [Nobel laureate in physics "Politicians create false scientific information"]. The Korea Economic Daily (կորեերեն). Yonhap News Agency. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  17. Joselow, Maxine (2023 թ․ նոյեմբերի 16). «He won a Nobel Prize. Then he started denying climate change». Washington Post. Washington DC, USA. ISSN 0190-8286. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
  18. Oreskes, Naomi (2004 թ․ դեկտեմբերի 3). «The Scientific Consensus on Climate Change». Science. 306 (5702): 1686. doi:10.1126/science.1103618.
  19. Joselow, Maxine (2023 թ․ նոյեմբերի 16). «He won a Nobel Prize. Then he started denying climate change». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  20. Graham, Steve (1999 թ․ մարտի 1). «Clouds & Radiation». NASA Earth Observatory. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. Held, Isaac M. (2021 թ․ հուլիսի 19). «Observational evidence that cloud feedback amplifies global warming». PNAS. 118 (30). doi:10.1073/pnas.2026290118. PMC 8325336.