1891 թվականին ավարտել է Օբեռլինի քոլեջը (Օհայո)։ Կոլումբիայի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան (1895)։ 1895-1896 թվականներին աշխատել է Բեռլինի և Դյոթինգենի, 1896 թվականից՝ Չիկագոյի համալսարաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1818) եղել է Ազգային հետազոտական խորհրդի նախագահի տեղակալը (մշակել է սուզանավերի հայտնաբերման և օդերևութաբանական սարքեր)։ 1921-1945 թվականներին եղել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Նորման Բրիջի լաբորատորիայի տնօրենը։ Իր մշակած մեթոդով ճշգրիտ չափել է էլեկտրոնի լիցքը։ Փորձով ստուգել է Էյնշտեյնի ֆոտոէֆեկտի հավասարումը, առաջինը որոշել Պչանկի հաստատումի թվային արժեքը (1912-1915)։ Մշակել է հեռավոր ուլտրամանուշակագույն տիրույթի ատոմային սպեկտրոսկոպիայի մեթոդիկան։ Իոնացման խցիկով հետազոտել է տիեզերական ճառագայթները։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1923)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 537)։