Ալֆրեդ Կաստլեր
| Ալֆրեդ Կաստլեր | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ալֆրեդ Կաստլեր |
| Ծննդյան օր՝ | մայիսի 3, 1902 |
| Ծննդավայր՝ | Գյուբվիլեր (Գերմանական կայսրություն) |
| Վախճանի օր՝ | հունվարի 7, 1984 |
| Վախճանի վայր՝ | Բանդոլ, (Ֆրանսիա) |
Ալֆրեդ Կաստլեր (Alfred Kastler, 1902, մայիսի 3 - 1984, հունվարի 7), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ակադեմիայի անդամ (1964-ից), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1966)։
Ծնվել է Գյուբվիլերում։ 1926-ին ավարտել է Փարիզի հայտնի Նորմալ դպրոցը։ 1931-1936-ին աշխատել է Բորդոյում, 1936-1938-ին` Կլերմոն-Ֆերրանում, 1938-1941-ին` Նորմալ դպրոցում։
Աշխատանքները նվիրված են օպտիկային, ատոմային սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային։ Հետազոտել է ատոմների գրգռված օպտիկական վիճակները օպտիկական ռեզոնանսի մեթոդով։1951-ին ցույց է տվել ընդհանուր տեսքով սպին-ցանցային ռելաքսացիայի հետազոտության հնարավորությունը մագնիսաօպտիկական մեթոդի օգնությամբ (Ֆարադեյի երևույթ)։ Ուսումնասիրել է ատոմների բազմաթիվ քվանտային անցումները։ Նրա աշխատանքները ընկան մազերների և լազերների ստեղծման հիմքում, որոնք նրան 1966-ին բերեցին Նոբելյան մրցանակ։
Աղբյուրներ [խմբագրել]
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 213-214։