Ֆարադեյի երևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆարադեյի երևույթ, հաստատուն մագնիսական դաշտի ուժագծերի երկայնքով նյութում տարածվող էլեկտրամագնիսական ալիքի (օրինակ, գծայնորեն բևեռացված լույսի) բևեռացման հարթության պտույտ, այն մագնիսաօպտիկայի երեվույթներից է։

Հայտնաբերել է Մայքլ Ֆարադեյը 1845 թվականին։ Բևեռացման հարթության պտտման անկյունը համեմատական է մագնիսական դաշտի լարվածությանը և նյութում լույսի անցած ճանապարհի երկարությանը։ Պտտման ուղղությունը կախված չէ լույսի տարածման ուղղությունից։

Ֆարադեյի երևույթը օպտիկական և էլեկտրամագնիսական երևույթների միջև անմիջական կապի առկայության առաջին ապացույցն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png