Նիկոլաս Բլոմբերգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Բլոմբերգեն
Nicolaas Bloembergen
Nico 2006 Tucson Wiki.png
Ծնվել է մարտի 20, 1920
Ծննդավայր Դորդրեխտ, (Նիդեռլանդներ)

Նիկոլաս Բլոմբերգեն (Nicolaas Bloembergen, 1920, մարտի 20), հոլանդա-ամերիկյան ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1960), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1981)։

Ծնվել է Դորդրեխտում (Նիդեռլանդներ)։ Ավարտել է Ուտրեխտի համալսարանը (1943)։ 1947-1949-ին աշխատել է Լեյդենի, 1949-ից՝ Հարվարդի համալսարաններում (1957-ից պրոֆեսոր)։

Աշխատանքները նվիրված են միջուկային մագնիսկան և էլեկտրոնային պարամագնիսկան ռեզոնանսին, քվանտային էլեկտրոնիկային, ոչ գծային օպտիկային և լազերային սպեկտրադիտմանը։

1956-ին առաջարկել է երեք մակարդակների մեթոդն օգտագործել քվանտային ուժեղացուցիչներում (պարամագնիսական, մազեր) և տվել է անընդհատ գործողության պնդամարմին մազերի սխեման։ Խորհուրդ է տվել օգտագործել որպես գործող մարմին մազերի համար գադոլինիումի էթիլսուլֆատի միաբյուրեղները (այն կառուցեց 1957-ին)։ 1948-ին, Է. Պարսելի և Ռ. Պաունդի հետ մուծել է սպինային ջերմաստիճանի մասին հասկացությունը, հիմք է դրել միկրոօպտիկային։

1949-ին մուծել է սպինի դիֆուզիայի հասկացությունը։ Ջ Վեբերից անկախ մշակել է (1959-ին) քվանտային հաշվիչները, 1960-ին առաջարկել է որպես հաճախության նմուշ օգտագործել մազերը՝ զրոյական դաշտով։

Ս. Պերջունի հետ, Ն. Կրոլից ու Ռ. Խոխլովից անկախ, մշակել է ոչ գծային միջավայրի օպտիկան։ Փորձով դիտել է երկրորդ հարմոնիկան սուտակային լազերում կիսահաղորդչային գալիումի արսենիդից անդրադառնալիս (1963) հարկադրված կոմբինացված ցրումը։ Արթուր Շավլովից անկախ 1974-ին դիտել է նեղ երկֆոտոնային ռեզոնանսներիը, դրանով իսկ հիմք դնելով երկֆոտոնային սպերկտրադիտմանը։

Լազերային սպեկտրադիտման բնագավառում կատարած զգալի աշխատանքների համար 1981-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 214-215։