Հենրիխ Ռորեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Ռորեր
գերմ.՝ Heinrich Rohrer
Ծնվել էհունիսի 6, 1933(1933-06-06)[1][2][3][…]
Բուքս, Werdenberg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
Մահացել էմայիսի 16, 2013(2013-05-16)[4][1][2][…] (79 տարեկան)
Wollerau[4][5]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)IBM
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[7]
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[8]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՎոլֆգանգ Պաուլի
Պարգևներ
Ամուսին(ներ)Rose-Marie Egger?
 Heinrich Rohrer Վիքիպահեստում

Հենրիխ Ռորեր (գերմ.՝ Heinrich Rohrer, հունիսի 6, 1933(1933-06-06)[1][2][3][…], Բուքս, Werdenberg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա - մայիսի 16, 2013(2013-05-16)[4][1][2][…], Wollerau[4][5]), շվեյցարացի ֆիզիկոս։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը կիսվել է Հենրիխ Ռորերի և Գերդ Բինինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») և Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») միջև։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին, դպրոցը ավարտելուց հետո, Ռորերը ընդունվեց (համաձայն իր ինքնակենսագրականի՝ պատահաբար) Ցյուրիխի շվեցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի ֆիզիկայի բաժին։

1955 թվականին Ռորերը Յորգեն Օլսենի ամբիոնում սկսում է աշխատել իր աշխատության վրա, որի թեման էր գերհաղորդիչի երկարության փոփոխությունը գերհաղորդման կարգավիճակի անցնելիս մագնիսական դաշտի միջոցով ինդուցվելիս։ 1963 թվականին նա անցնում է աշխատանքի IBMՌյուշլիկոնում գտնվող հետազոտական լաբորատորիայում, որտեղ աշխատում է Կոնդոյի էֆեկտի հետազոտության վրա, և Գերտ Բինինգի հետ հանդիպումից հետո նախագծում է սկանավորող թունելային մանրադիտակը։

Հենրիխ Ռորերը հանդիսանում է ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1988)[14], ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2006)։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ռորեր» հոդվածին։