Ջոն Կոկրոֆտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դուգլաս Կոկրոֆտ (անգլերեն` Sir John Douglas Cockcroft, 1897, մայիսի 24, Թոդմորդեն - 1967, սեպտեմբերի 18, Քեմբրիջ), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1936)։ Ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր (1951, Էռնեստ Ուոլթոն հետ միասին)։ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր (1939-ից)։
1944-46-ին եղել է Մոնրեալի ատոմային էներգիայի անգլո-կանադական լաբորատորիայի տնօրեն, 1946-58-ին` Հարուելի Ատոմային էներգիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն։ Էռնեստ Ուոլթոնի հետ ստեղծել է պրոտոնների առաջին արագացուցիչը և իրագործել (1932) միջուկային ռեակցիա` լիթիումի թիրախը ռմբակոծելով մինչև 700 Մէվ արագացված պրոտոններով։ Հետագա տարիներին ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների և տարբեր տարրերի միջուկների փոխազդեցության ռեակցիաները։[1]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ՀՍՀ, հ. 5։