Մարտինուս Վելտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտինուս Վելտման
հոլ.՝ Martinus Veltman
Ծնվել էհունիսի 27, 1931(1931-06-27)[1][2][3]
Վալվեյկ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 4, 2021(2021-01-04)[4] (89 տարեկան)
Bilthoven, Դե Բիլտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[5]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[1]
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուտրեխտի համալսարան, Միչիգանի համալսարան և Լեյդենի համալսարան[1]
Գործունեության ոլորտֆիզիկա և տեսական ֆիզիկա[6]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7] և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերՈւտրեխտի համալսարան
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[8][6]
Գիտական ղեկավարLéon van Hove?[9]
Եղել է գիտական ղեկավարԳերարդ 'տ Հոոֆտ[10], Peter van Nieuwenhuizen?[11], Bernard de Wit?[12], Michel Eugène Lemoine?[12], Christianus Marinus Emmanuel Otten?[12], Johannes Reiff?[12] և Jochum Johan van der Bij?[12]
Պարգևներ
 Martinus Veltman Վիքիպահեստում

Մարտինուս Վելտման (հոլ.՝ Martinus J. G. Veltman, հունիսի 27, 1931(1931-06-27)[1][2][3], Վալվեյկ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ - հունվարի 4, 2021(2021-01-04)[4], Bilthoven, Դե Բիլտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[5][16]), նիդերլանդացի ֆիզիկոս, 1999 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր 1999 թվականին (Գերարդ Հովթի հետ միասին)։ Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1980)[17], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (2000)[18] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (2016) օտարերկրյա անդամ (2016)[19]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինուսը Նիդեռլանդների հարավում գտնվող Վալվեյկ քաղաքի տարրական դպրոցի տնօրենի ընտանիքի վեց երեխաներից չորրորդն է եղել։ 1948 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա սկսել ֆիզիկա ուսումնասիրել Ուտրեխտի համալսարանում։ 1953 թվականին միջին գնահատականով պաշտպանել է նախադիպլոմային աշխատանքը։ 1956-1959 թվականներին դիպլոմ ստանալուց հետո բանակում անցել է եռամյա զինծառայության։ Զինվորական ծառայությունից հետո ընդունվել է տեսական ֆիզիկայի գծով ասպիրանտուրա Լեոն վան Հովի ղեկավարությամբ։ 1961 թվականին Մարտինուս Վելտմանը տեղափոխվեց Ժնև, քանի որ այնտեղ նրա գիտական ղեկավարը գլխավորում էր CERN-ի տեսական բաժինը։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Դրանից հետո նա մի քանի ամիս անցկացրեց CERN-ում՝ դիտելով նեյտրինոների փորձերը, այնուհետև տեղափոխվել է Սթենֆորդի համալսարանի SLAC լաբորատորիա։ Սակայն մի քանի ամիս անց նորից վերադարձել է CERN։ 1968 թվականին Մարտինուս Վելտմանը տեղափոխվել է Ուտրեխտ և զբաղեցրել է իր նախկին ղեկավարի թոշակի անցնելուց հետո ազատված ամբիոնը։

Միչիգանի համալսարանում մեկ տարի աշխատելուց հետո նա որոշել է տեղափոխվել ԱՄՆ։ 1981 թվականի աշնանը տեղափոխվեց Էնն Արբոր քաղաք։ Մարտինուս Վելտմանը թոշակի է անցել 1996 թվականին և դրանից հետո ապրել է Նիդեռլանդների Բիլթհովեն քաղաքում։

1960 թվականին Մարտինուս Վելտմանը ամուսնացել է Աննիկայի հետ; նրանք ունեցել են դուստր՝ Հելենը (1961), և երկու որդի՝ Հյուգոն (1966) և Մարտինը (1971)։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է իր ուսանող Գերարդ Հովթի հետ չափաբերման տեսությունների մաթեմատիկական ձևակերպման վերանորմալացման տեսության վրա։ 1977 թվականին նրան հաջողվել է կանխատեսել վերին քվարկի զանգվածը, ինչը կարևոր քայլ էր 1995 թվականին դրա հայտնաբերման ուղղությամբ։

1999 թվականին Գերարդ Հովթի հետ նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «էլեկտրաթույլ ուժի քվանտային կառուցվածքը պարզաբանելու համար»։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասնիկների ֆիզիկայի և բարձր էներգիայի ֆիզիկայի մրցանակ, Եվրոպական ֆիզիկական ընկերության կողմից (1993)
  • Դիրակի մեդալ, Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնից ( 1996)
  • Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1999)

Թիվ 9492 աստերոիդը անվանվել է Վելտմանի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Leidse Hoogleraren (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.nrc.nl/nieuws/2021/01/06/een-voor-nederland-te-uitgesproken-gigant-a4026328
  5. 5,0 5,1 5,2 https://www.uu.nl/en/news/nobel-prize-winner-martinus-veltman-passed-away
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Notable Names Database — 2002.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Mathematics Genealogy Project — 1997.
  13. The Nobel Prize in Physics 1999Nobel Foundation.
  14. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  15. https://www.ictp.it/prize/dirac-medal
  16. [https:// www. telegraaf.nl/nieuws/1981949169/nobelprijswinnaar-martinus-veltman-89-overleden -89-overleden |date=20210106101841 }}(նիդեր.)
  17. Martinus Veltman Արխիվացված 2020-11-25 Wayback Machine(անգլ.)
  18. «Martinus Veltman». www.nasonline.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  19. [http:// tass.ru/nauka/3742407 Հենրի Քիսինջերը դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս] «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին. // ՏԱՍՍ, 20 հոկտեմբերի 28,
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինուս Վելտման» հոդվածին։