Միչիգանի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միչիգանի համալսարան
անգլ.՝ University of Michigan
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1817
ՀիմնադրիրGabriel Richard?
ՆախագահՍանտա Օնո
Ընդհանուր անձնակազմ24 605 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունORCID[2][3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], IIIF Consortium[5], Համացանցի կոնսորցիում[6][6], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[7], Shibboleth Consortium?[8], Orbital Reef University Advisory Council?[9], ArXiv[10], DataCite?[11], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[12][13], Կրթության ամերիկյան խորհուրդ[14], Open Education Network?[15], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[16], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[17], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[18], Հետազոտական գրադարանների կենտրոն[19], Open Education Global?[20], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[21] և National Digital Stewardship Alliance?[22]
Երկիր ԱՄՆ[23]
ՏեղագրությունԷն Արբոր
Հասցե503 Thompson Street, Ann Arbor, MI, 48109[1]
Կայքumich.edu(անգլ.)

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Միչիգանի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 University of Michigan Վիքիպահեստում

Միչիգանի համալսարան (անգլ.՝ University of Michigan, կրճատ` U of M), հասարակական (պետական) հետազոտական համալսարան ԱՄՆՄիչիգան նահանգի Էնն Արբոր քաղաքում։ Հիմնադրվել է 1818 թվականին Դեթրոյթում, սակայն մոտ 20 տարի անց` 1837 թվականին տեղափոխվել է Էնն-Արբոր։

Միչիգանի համալսարանը նահանգի հնագույն համալսարանն է։ Այն մտնում է «Համալսարանների հասարակական միավորման» (անգլ.՝ Public Ivy) և «Ամերիկյան համալսարանների միավորման» մեջ[24]։ Ունի երկու մասնաշենք Դիրբորնում և Ֆլինտում։ Համալսարանի` ներկայումս ապրող շրջանավարտների թիվը 460.000 է. սա շատ բարձր ցուցանիշ է ամբողջ աշխարհում[25]։ Միչիգանի համալսարանը ԱՄՆ-ի առաջատար գիտական և կրթական հաստատություններից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչիգանի համալսարանը հիմնադրվել է Դեթրոյթում 1817 թվականին՝ անվանվելով Միչիգանի համալսարան կամ Կաթոլեպիստեմիադ (անգլ.՝ Catholepistemiad

Համալսարանը Էն Արբոր է տեղափոխվել 1837 թվականին, իսկ առաջին դասերը կազմակերպվել են 1841 թվականին յոթ ուսանողների և երկու պրոֆեսորների մասնակցությամբ։ 1866 թվականին արդեն գրանցված էր 1.205 ուսանող, որոնցից շատերը քաղաքացիական պատերազմի վետերաններ էին։ 1871 թվականին Միչիգանի համալսարանն առաջիններից էր ԱՄՆ-ում, որ կանանց ներգրավեց ուսումնական գործընթացում[26]։

Համալսարանը 1920-1930-ական թվականներին մեծ հեղինակություն էր վայելում Նյու Յորքի հրեա ուսանողների շրջանում, երբ Համալսարանների հասարակական միավորման հաստատությունները զեղչեր սահմանեցին հրեա ուսանողների համար։ 1960 թվականի հոկտեմբերի 14-ին Ջոն Քենեդին համալսարանի ուսանողական ակումբի աստիճաններին արտահայտեց գաղափար, որը հետագայում իրականացավ Խաղաղության կորպուսի հիմնադրմամբ։ 1980-1990-ական թվականներին համալսարանում վերանորոգվեցին հիվանդանոցային համալիրը և հյուսիսային մասնաշենքի ակադեմիական տարածքները[27]։

2011 թվականի հուլիսի 1-ից համալսարանի տարածքում արգելված է ծխելը[28]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչիգանի համալսարանի բժշկական կենտրոն
Սթիվեն Ռոսսի անվան բիզնես-դպրոց

Միչիգանի համալսարանի կազմում են մտնում 3 քոլեջներ և 16 դպրոցներ[29][30].

  • Գրականության, գիտության և արվեստի քոլեջ (1841)
  • Բժշկական դպրոց (1850)
  • Ինժեներական գործի քոլեջ (1854)
  • Իրավաբանական դպրոց (1859)
  • Ատամնաբուժական դպրոց (1875)
  • Դեղագիտական դպրոց (1876)
  • Երաժշտության, թատրոնի և պարերի դպրոց (1880)
  • Բուժական գործի դպրոց (1893)
  • Ալֆրեդ Թաուբմանի անվան ճարտարապետության և քաղաքաշինության քոլեջ (1906)
  • Հորացիո Ռեքհեմի բարձրագույն դպրոց (1912)
  • Ջերալդ Ֆորդի անվան հասարակական քաղաքականության դպրոց (1914)
  • Մանկավարժական դպրոց (1921)
  • Սթիվեն Ռոսսի անվան բիզնես-դպրոց (1924)
  • Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դպրոց (1927)
  • Հասարակական առողջության դպրոց (1941)
  • Սոցիալական աշխատանքի դպրոց (1951)
  • Տեղեկատվական դպրոց (1969)
  • Արվեստի և դիզայնի դպրոց (1974)
  • Կինեզիոլոգիայի դպրոց

Մարզական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ֆուտբոլի խաղ Միչիգանի համալսարանի ստադիոնում

Համալսարանի մարզական բոլոր թիմերը կոչվում են «Վուլվերինս»։ Համալսարանն ունի մարզական 27 տարակարգ, որից 13-ը` տղամարդկանց, 14-ը` կանանց[31]։ Վերջին 14 տարիներից 10-ում համալսարանը մարզական ծրագրերով լավագույն հնգյակում է եղել[32]։

2012 թվականին ամերիկյան ֆուտբոլի համալսարանական թիմը առաջին տեղում էր իր տարած հաղթանակների քանակով (903) և հաղթանակով ավարտած խաղերի տոկոսային հարաբերությամբ (73,5 %)[33]։ 1968-2007 թվականներին «Միչիգան Վուլվերինսը» 40 սեզոն անընդմեջ ավելի շատ հաղթանակ է ունեցել, քան պարտություն։ «Վուլվերինսը» 42 անգամ հաղթել է Big Ten մրցաշարում, ինչպես նաև 11 անգամ դարձել է ազգային չեմպիոն[34][35]։

«Կրայսլեր կենտրոն» մարզադաշտ

«Միչիգան ստեդիումը» համալսարանական ամենատարողունակ ստադիոնն է ողջ ԱՄՆ-ում. այն կարող է տեղավորել 109.901 մարդ, չնայած տեղավորել է մինչև 111.000 մարդ[36][37][38]։ Այսպիսի ռեկորդային ցուցանիշները սովորական են «Միչիգան ստեդիումի» համար։ Միչիգանի համալսարանական թիմերը անցանկալի մրցակիցներ են ուսումնական շատ այլ հաստատությունների համար։ ESPN-ը Միչիգան-Օհայո հակամարտությունը ամենամեծն է համարում ամերիկյան սպորտում[39]։

Տափօղակով հոկեյի` տղամարդկանց թիմը 9 անգամ դարձել է ազգային չեմպիոն, իսկ բասկետբոլի` տղամարդկանց թիմը 5 անգամ խաղացել է եզրափակչում` 1989 թվականին ստանալով չեմպիոնի տիտղոս[40]։

2014 թվականին Միչիգանի համալսարանի 236 ուսանող և մարզիչ մասնակցել են օլիմպիական խաղերին և մեդալներ են ստացել ամառային բոլոր խաղերում` բացի 1986 թվականից։ Ընդհանուր առմամբ` Միչիգանի համալսարանի ուսանողները նվաճել են օլիմպիական 151 մեդալ, որից 72-ը` ոսկի, 39-ը` արծաթ, 40-ը` բրոնզ[41]։

Նշանավոր դասախոսներ և գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իոսիֆ Բրոդսկի - բանաստեղծ, դրամատուրգ
  • Ֆրանց Բրյունով - աստղագիտության պրոֆեսոր
  • Անդրեյ Լոբանով-Ռոստովսկի - պատմության պրոֆեսոր
  • Դին Բենջամին Մակլաֆլին - աստղագիտության պրոֆեսոր
  • Վիլյամ Ալբերտ Հիլթներ - աստղագիտության պրոֆեսոր
  • Դյորդ Շանդոր - դաշնակահար
  • Շիրլի Վերետ - օպերային երգչուհի
  • Ստեպան Տիմոշենկո - մեխանիկայի բնագավառի գիտնական
  • Օմրի Ռոնեն - իսրայելցի բանասեր, սլավոնագետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://orcid.org/members/001G000001CAkZmIAL-university-of-michigan
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  5. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  6. 6,0 6,1 https://www.w3.org/Consortium/Member/List
  7. https://www.cossa.org/members/
  8. https://www.shibboleth.net/about-us/members/
  9. https://blueorigin-static-assets.s3.amazonaws.com/assets/orbital-reef-press-release.pdf
  10. Our Members / Tier 3
  11. https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
  12. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  13. https://www.aau.edu/who-we-are/our-members
  14. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  15. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  16. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  17. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  18. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  19. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  20. https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
  21. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  22. https://web.archive.org/web/20240313141124/https://ndsa.org/membership/members/
  23. Global Research Identifier Database — 2015.
  24. Robert Franek, Tom Meltzer, Christopher Maier The best 361 colleges. — Princeton, New Jersey: Random House Information Group, 2006. — 794 p. — ISBN 0-375-76558-1
  25. About the Alumni Association at the University of Michigan Արխիվացված 2010-11-11 Wayback Machine (անգլ.)
  26. Suggested Research Topics — Gender and Social Space on the University Campus, 1870—1970 Արխիվացված 2009-03-13 Wayback Machine (անգլ.)
  27. History: University of Michigan Health System (անգլ.)
  28. «Information about the Smoke-Free University Initiative» (անգլերեն). University of Michigan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
  29. «Schools, Colleges, & Campuses» (անգլերեն). The Regents of the University of Michigan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  30. «Departmental History» (անգլերեն). The Regents of the University of Michigan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  31. «University of Michigan Athletics Varsity Sports». MGoBlue. University of Michigan Athletic Department. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  32. «Learfield Sports Directors' Cup Previous Scoring». National Association of Collegiate Directors of Athletics. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  33. «2011 Individual and Team Collegiate Records» (PDF). National Collegiate Athletics Association. 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  34. «University of Michigan Football - National Championships». Bentley Historical Library. 2006 թ․ ապրիլի 10. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  35. «Heisman Winners». Heisman Trophy at Heisman.com. 2010. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  36. Lapin, Andrew (2010 թ․ հուլիսի 14). «Renovated Big House opens its doors, new capacity announced». The Michigan Daily. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  37. «Michigan Stadium». MGoBlue. University of Michigan Athletic Department. 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  38. «The Michigan Stadium Story – Once Again the Biggest House, 1998». Bentley Historical Library. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
  39. «The 10 greatest rivalries». ESPN. 2005 թ․ հունվարի 3. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
  40. «Men's Ice Hockey (Division I): Championship History». NCAA. 2013. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  41. «Michigan in the Olympics». Bentley Historical Library. 2010 թ․ հունիսի 15. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միչիգանի համալսարան» հոդվածին։