Ռոյ Գլաուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյ Գլաուբեր
Roy Jay Glauber
Ծնվել էսեպտեմբերի 1, 1925(1925-09-01)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք[4]
Մահացել էդեկտեմբերի 26, 2018(2018-12-26)[2][5] (93 տարեկան)
Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՔենսիկո[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Արիզոնայի համալսարան և Լեյդենի համալսարան[3]
Գործունեության ոլորտֆիզիկա և տեսական ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[7]
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՅուլիան Շվինգեր[8]
Եղել է գիտական ղեկավարDaniel J. Kleitman?[9], Leo Kadanoff?[10], Daniel Frank Walls?[11], Michej Lewenstein?[12], Kevin E. Cahill?[12] և Victor Franco?[12]
Պարգևներ
 Roy J. Glauber Վիքիպահեստում

Ռոյ Գլաուբեր (անգլ.՝ Roy Jay Glauber, սեպտեմբերի 1, 1925(1925-09-01)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - դեկտեմբերի 26, 2018(2018-12-26)[2][5], Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Հարվարդի համալսարանում։ 2005 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «օպտիկական կոհերենտության քվանտային տեսության մեջ ներդրման համար»։ Հանդիսանում է Հարվարդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է 1988 թվականից[21], ինչպես նաև Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ 1997 թվականից[22]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է հրեաների ընտանիքից, հոր կողմից Ավստրո-Հունգարական կայսրությունից և Պրուսիայից և մոր կողմից Ռուսական կայսրությունից։ Ավարտել է Նյու-Յորքի Բրոնքսի գիտական դպրոցը։ 1941 թվականից սովորել է Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ)։ Ուսանողության ընթացքում, երկրորդ կուրսից սկսած մասնակցել է Մանհեթենյան նախագծում, որտեղ զբաղվում էր ռումբի կրիտիկական զանգվածի հաշվարկով։ Այն ժամանակ նա միայն 18 տարեկան էր։ Երկու տարի նախագծին մասնակցելուց հետո շարունակել է ուսումը, և ստացել է բակալավրի աստիճան 1946 թվականին և դոկտորական աստիճան 1949 թվականին։ 1976 թվականից աշխատում է Հարվարդում որպես պրոֆեսոր։ Տարբեր տարիներին աշխատել է ՑԵՌՆում, Լեյդենի համալսարանում և Փարիզի Քոլեջ դե Ֆրանսում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է քվանտային օպտիկայի ասպարեզի հետազոտություններով։ Մշակել է ճառագայթման կոհերենտության մաթեմատիկական նկարագրությունը։ Ներմուծել է սեղմված լույս հասկացությունը։ Զբաղվել է նաև բարձր էներգիայով մասնիկների և հադրոնների բախումներով։

2005 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, մրցանակի մյուս կեսը շնորհվել է Ջոն Հոլին և Թեոդոր Հենշին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[23][24][25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 3,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #132439964 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
  6. Zentralblatt MATH database
  7. https://www.ae-info.org/ae/User/Glauber_Roy_Jay
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. 12,0 12,1 12,2 Mathematics Genealogy Project — 1997.
  13. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  14. The Nobel Prize in Physics 2005Nobel Foundation.
  15. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  16. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/maxborn/
  17. Dannie Heineman Prize for Mathematical PhysicsAPS.
  18. https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-roy-glauber-1285924692509/Honoris.html?id=1285878653630
  19. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 138.
  20. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  21. Roy J. Glauber (անգլ.)
  22. Roy Glauber (անգլ.)
  23. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  24. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  25. Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Գլաուբեր» հոդվածին։