Էնրիկո Ֆերմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկո Ֆերմի

Էնրիկո Ֆերմի (իտալերեն` Enrico Fermi, սեպտեմբերի 29 1901, Հռոմ —նոյեմբերի 28 1954, Չիկագո), նշանավոր իտալացի ֆիզիկոս, մեծ ավանդ ունի ժամանակակից տեսական և փորձարարական ֆիզիկայի զարգացման գործում, հիշատակելի է նրա աշխատանքը առաջին ատոմային ռեակտորի ստեղծման, քվանտային տեսության, ատոմային ֆիզիկայի, վիճակագրական մեխանիկայի ձևավորման մեջ։ Դեի Լինչեի ակադեմիայի անդամ (1935-ից), ԽՍՀՄ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1929 թ-ից), Նոբելյան մրցանակակիր (1938

1938 թվականին գաղթել է ԱՄՆ։

[խմբագրել] Գիտական նվաճումները

Դիրակի հետ միաժամանակ Ֆերմին ստեղծել է էլեկտրոնների և այլ մասնիկների քվանտային վիճակագրական տեսությունը (Ֆերմի-Դիրակի վիճակագրությունը)։ Նա կառուցել է β-տրոհման քանակական տեսությունը՝ տարրական մասնիկների փոխզդեցության ժամանակակից քվանտային տեսության նախապատկերը։ Ֆերմին մի շարք հիմնարար հայտնագործություններ է արել կատարել նեյտրոնային ֆիզկայում։ Ֆերմիի ղեկավարությամբ 1942 թվականին առաջին անգամ իրականցավել է կառավարվող միջուկային ռեակցիա։ [1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․, «Լույս» հրատարակչություն
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով