Վիլհելմ Ռենտգեն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Ռենտգեն (25.03.1845-10.02.1923), գերմանացի ականավոր ֆիզիկոս։
Նա 1895-ին հայտնագործեց կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես, հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։
Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ։ ։[3]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Kevles, Bettyann Holtzmann (1996)։ Naked to the Bone Medical Imaging in the Twentieth Century։ Camden, NJ: Rutgers University Press, 19–22։ ISBN 0813523583։
- ↑ Sample, Sharron (27 March 2007)։ «X-rays»։ The electromagnetic spectrum։ NASA։ http://science.hq.nasa.gov/kids/imagers/ems/xrays.html։ Վերցված է 3 December 2007։
- ↑ Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն