Ֆուկոյի ճոճանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուկոյի ճոճանակը Պանթեոն, Փարիզ

Ֆուկոյի ճոճանակ, ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոյի անունով կոչված պարզ փորձնական սարք, որը նա կառուցել է Երկրագնդի պտույտն իր առանցքի շուրջը ցույց տալու համար։

Չնայած երկար ժամանակ արդեն հայտնի էր, որ երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը, սակայն միայն 1851թ. Ֆուկոյի կողմից հայտնաբերած ճոճանակը շատ պարզ փորձով ապացուցեց իր առանցքի շուրջ Երկրի պտույտի հավաստիությունը։

Սկզբնական Ֆուկոյի ճոճանակը[խմբագրել]

Փարիզի պանթեոնի Ֆուկոյի ճոճանակը

Ֆուկոն իր հայտնի ճոճանակը պատրաստել եւ ցուցադրել է 1851թ.` 28 կգ-անոց կապարապատ արույրե գունդը 67 մետր երկարության լարով կախելով Փարիզի Պանթեոնի գմբեթից: Ներքեւում ավազից պատրաստված էր 6 մետր տրամագծով շրջանաձեւ արահետ այնպես, որ գունդը տատանումների ժամանակ իր սուր ծայրով թողնում էր իր հետքերը: Ճոճանակի տատանման պարբերությունն այս դեպքում կազմում էր 16.4 վրկ, ամեն անգամ ավազի վրա թողած հետքը նախորդից տարբերվում էր ≈3մմ-ով, ժամում ճոճանակի տատանման հարթությունը շրջվում էր ժամացույցի սլաքի ուղղությամբ ավելի քան 11°-ով, ինչը նշանակում է, որ մոտավորապես 32 ժամվա ընթացքում կատարում էր լրիվ պտույտ եւ վերադառնում նախնական դիրքին:

Մեխանիկայի բացատրությունը[խմբագրել]

Փորձնական սարքավորումը բաղկացած է կամայական ուղղահայաց հարթության մեջ տատանվող բարձր ճոճանակից: Տատանման փաստացի հարթությունը, թվում է, պտտվում է երկրի դիրքին համեմատ։

Ֆուկոյի ճոճանակի անիմացիոն մոդելը: