Լեոն Ֆուկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոն Ֆուկո

Լեոն Ֆուկո (1819-1868)
Ծնվել է սեպտեմբեր 18, 1819
Փարիզ, Ֆրանսիա
Մահացել է փետրվարի 11, 1868 (48 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
Բնակության վայր Ֆրանսիա
Ազգություն ֆրանսիացի
Գիտական ոլորտ Ֆիզիկա
Հաստատություններ Փարիզի աստղադիտարան
Հայտնի է որպես Ֆուկոյի ճոճանակ

Ժան Բեռնար Լեոն Ֆուկո (Ֆրանսերեն`Jean Bernard Léon Foucault 1819 թ. սեպտեմբերի 18 - 1868 թ. փետրվարի 11), ֆրանսիացի ֆիզիկոս, առավել հայտնի է նրանով, որ հայտնագործել է իր առանցքի շուրջ Երկրի պտույտը ցուցադրող Ֆուկոյի ճոճանակ անունով սարքը: Կատարել է նաև լույսի արագության առաջին չափումները եւ առաջինն է ուշադրություն դարձրել Լուի Դագերի լուսանկարչական պրոցեսների կատարելագործմանը։

Վաղ տարիներ[խմբագրել]

Ֆուկոն ծնվել է 1819 թ. սեպտեմբերի 18-ին Փարիզում։ Նրա հայրը հրատարակիչ էր։ Կրթություն ստանալուց հետո, որ հիմնականում ձեռք է բերում տանը, նա սկսում է ուսումնասիրել բժշկություն, որը հետագայում թողնում է արյան հանդեպ ունեցած վախի պատճառով և տարվում է ֆիզիկայով։[1] [2]

Մահը եւ հիշատակը[խմբագրել]

Ֆուկոն մահացել է 1868թ. ցրված սկլերոզի արագ զարգացումից, թաղված է Մոնմարտրի գերեզմանոցում:
Ֆուկոյի անունը նշված է Էյֆելյան աշտարակի վրա փորագրված անունների շարքում:
Նրա անունն է ստացել (5668) Ֆոկոլտ աստերոիդը:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կաղապար:CathEncy
  2. PD-icon.svg "Jean-Bertrand-Léon Foucault". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. 1913.