Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի

Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի (1900-1958) — ֆրանսիացի գիտնական և առաջադեմ հասարակական գործիչ։ Ժոլիո-Կյուրին կնոջ՝ Իրենի հետ 1934-ին հայտնագործեց արհեստական ռադիոակտիվությունը։ Նեյտրոնների հայտնագործման համար մեծ նշանակություն ունեցան α-մասնիկների ազդեցությամբ բերիլիումի ճառագայթման ուսումնասիրման աշխատանքները։ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին աշխատակիցների հետ 1939-ին առաջինը որոշեց ուրանի ատոմի միջուկի բաժանման ընթացքում դուրս թռած նեյտրոնների միջին թիվը և ցույց տվեց էներգիայի անջատմամբ շղթայական միջուկային ռեակցիայի սկզբունքային հնարավորությունը։

Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիին 1935-ին և նրա կնոջը՝ Իրենին շնորհվել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում արհեստական ռադիոակտիվության հայտնագործության համար։


[խմբագրել] Աղբյուր

  • Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․,«Լույս»հրատարակչություն
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով