Համլետ Վարդապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Վարդապետյան
Ծնվել էմայիսի 26, 1927(1927-05-26)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 22, 2013(2013-01-22)[1] (85 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ֆրանսիա,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Կյուրի ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա
Ալմա մատերՍորբոն
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Գիտական ղեկավարՖրեդերիկ Ժոլիո-Կյուրի
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Hamlet Vartapetian Վիքիպահեստում

Համլետ Հարությունի Վարդապետյան (մայիսի 26, 1927 թվական, Երևան - հունվարի 22, 2013), հայ խորհրդային ֆիզիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977), պրոֆեսոր (1972)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Վարդապետյանը 1930-1958 թվականներին բնակվել է Ֆրանսիայում։ 1941-1944 թվականներին Փարիզում, Մ․ Մանուշյանի խմբում, ծնողների հետ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1948-1958 թվականներին եղել է Ֆրանսիայի կոմկուսի անդամ։ Ավարտել է Փարիզի ֆիզիկայի և քիմիայի բարձրագույն դպրոցը (1952) և Սորբոնի համալսարանը (19531952-1957 թվականներին աշխատել է Փարիզի Ռադիումի ինստիտուտում Պ․ Կյուրիի անվան լաբորատորիայում, 1957-1958 թվականներին՝ Օրսեի (Ֆրանսիա) միջուկային ֆիզիկայի ինստիտուտում։ 1957 թվականին Ֆ․ Ժոչիո-Կյուրիի ղեկավարությամբ պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ 1958 թվականին վերադարձել է Սովետական Հայաստան (այժմ ՀՀ) և աշխատանքի անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ, 1974 թվականից՝ տնօրենի տեղակալ։ 1968 թվականից միաժամանակ դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 1969-1974 թվականներին եղել է միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ցածր ու բարձր էներգիաների միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների ֆիզիկային։ Մշակել է միջուկային ճառագայթումների գրանցման մեթոդներ, ուսումնասիրել արգելված էլեկտրամագնիսական անցումները ուժեղ դեֆորմացված միջուկներում, ինչպես նաև թույլ դեֆորմացված և ծանր միջուկների հատկությունները։ Ապացուցել է միջուկի կառուցվածքի ազդեցությունը գամմա-ճառագայթման ներքին կոնվերսիայի գործակցի մեծության վրա՝ որոշակի դասի արգելված գամմա-անցումների դեպքում։ Հետագոտել է բարձր էներգիայի ֆոտոնների միջուկային հատկությունները մասնիկների ֆոտոծնման պրոցեսներում։ Առաջինն է հաստատել ղ-ռեզոնանսի քվարկային կառուցվածքի մասին եղած տեսական ենթադրությունը։ Նեյտրոնների բաշխման պարամետրերի որոշման աշխատանքներում ապացուցել է նեյտրոնային «մուշտակի» գոյությունը կապարի միջուկներում։ Երևանի արագացուցիչում բարձր էներգիայի քվազիմեներանգ և բևեռացած գամմա-քվանտների փնջով ուսումնասիրել է բևեռացման երևույթները մեզոնների և նուկլոնային ռեզոնանսների ֆոտոծնման պրոցեսներում։ Միաբյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների փոխազդեցությունն ուսումնասիրելիս հայտնաբերել է էլեկտրամագնիսական ճառագայթներ։ Հետազոտել է միջուկների ֆոտոճեղքման և ֆոտոբաժանման երեույթները։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀԽՍՀ (այժմ ՀՀ) պետական մրցանակ (1980

Եղել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ։

2008 թ. մարտի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Contribution а l'etude des probabilites a transition у par la methode des coincidences retardees․ Application a quelques transitions dipolaires electriques et magnetiques, «Annales de Physique», № 3, 1958
  • η-meson Photoproduction on Nuclei and Determination of ηN-mteraction Total Cross-section, «Physics Letters», v․ 44 B, №3, 1973 (հեղինակակիցներ՝ Abrahamian L․ O․, Aganiants A․ O․, Adamian F․ V․ և ուրիշներ)։ π0 and π+ Photoproduction with Polarized Photons in the Energy Range 1-2 Gev, նույն տեղում, v․ 48B, N° 5, 1974 (հեղինակակիցներ՝ Abrahamian L․ О․, Avakian R․ О․, Aganiants A․ Օ․ և ուրիշներ)
  • Спектры излучения электронов высоких энергий в монокристаллах различной толщины и ориентаций, «Ядерная физика», т․ 35, 1982 (հեղինակակիցներ՝ Аганянц А․ О․, Вартанов Ю․ А․ և ուրիշներ)[4]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  3. «Հ. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂ. ԴՈՒԲՆԱ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Համլետ Վարդապետյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 325
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ Վարդապետյան» հոդվածին։