Լուի Պաստյոր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
--Sergey333 (քննարկում) 18:22, 21 Փետրվարի 2013 (UTC)
| Լուի Պաստյոր | |
Լուի Պաստյորը
|
|
| Ծնվել է | դեկտեմբերի 27, 1822 |
|---|---|
| Մահացել է | սեպտեմբերի 28, 1895 (72 տարեկան) |
| Ազգություն | Ֆրանսիացի |
| Գիտական ոլորտ | Քիմիա Միկրոբիոլոգիա |
| Հաստատություններ | Ստրասբուրգի համալսարան |
| Ստորագրություն |
|
| Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
| Աշխատությունները Վիքիդարանում | |
Լուի Պաստյոր (ֆր.՝ Louis Pasteur; դեկտեմբերի 27, 1822, Դոլ, դեպարտամենտ Յուրա — սեպտեմբերի 28, 1895, Փարիզ), ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1881): Ուսումնասիրելով մարդու բազմաթիվ ախտածին մանրէներ և հիվանդություններ, Պաստյորը հիմնադրեց իմունոլոգիան և միկրոբիոլոգիան: Նրա անունն է կրում իր կողմից հայտնաբերված պաստերիզացում երևույթը:Նա շատ տաղանդավոր մարդ էր, հրապուրում էր քիմիայով և 27 տարեկան հասակում արդեն պրոֆեսոր էր:Նրա ուսումնասիրություններն ու հայտնագործությունները հիացնում էին գիտնականներին:Եվ ոչ ոք չէր էլ կռահում,որ շուտով նա թողնելու է քիմիան և հետազոտություններ է կատարելու միանգամայն այլ բնագավառում: