Չարլզ Պերսի Սնոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Charles Percy Snow

Չարլզ Պերսի Սնոու (Snow) (ծնվել է 1905), անգլիացի գրող, հասարակական գործիչ։ Կրթությամբ՝ ֆիզիկոս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմաճակատին գիտական օգնություն ցույց տվող կոմիտեի կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։ 1947 - 1964 թվականներին գլխավորել է Անգլիական Էլեկտրաընկերությունը, 1964 - 1966 թվականներինին եղել է տեխնոլոգիայի նախարարության պառլամենտական քարտուղարը, մտել է անգլիական կառավարության կազմի մեջ։ Սնոուն գիտական ու պետական շրջանակներում ձեռք բերած փորձը դրել է «Օտարներ և եղբայրներ» (1947 - 1970) վիպաշարի հիմքում, որի հիմնական գաղափարն է այս կամ այն կերպ քաղաքացիական պարտքի գիտակցությամբ կապված «եղբայրների» և երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումից զուրկ «օտարների» գոյությունը անգլիական հասարակության մեջ։ Վիպաշարի կարևորագույն գրքերն են՝ «Հույսերի պահը» (1949), «Վերադարձ» (1956), «Գործ» (1960), «Իշխանության միջանցքները» (1964)։ Բարոյաէթիկական հրատապ խնդիրներ է քննարկում «Նրանց ամբողջ իմաստության մեջ» (1974) վեպը։ ԽՍՀՄ-ի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից է։ Ռոստովի համալսարանի պատվավոր դոկտոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png