Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Շվեյցարիա
ՏեղագրությունԲեռն
ՎայրԲեռն
ՀասցեKramgasse 49, 3011 Bern3011Կրամգասե (49)
Հիմնադրվել է1979[1]
Կայքeinstein-bern.ch(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարան (գերմ.՝ Einsteinhaus Bern), թանգարան, Ալբերտ Այնշտայնի բնակության նախկին վայրում։ Գտնվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքի Կրամգասե թիվ 49 հասցեում (Kramgasse 49 in Bern)[2]։ 1903-1905 թվականներին տան երկրորդ հարկում գտնվող բնակարանում են ապրել Այնշտեյնը, նրա կինը՝ Միլևա Մարիչը և նրանց որդին՝ Հանս Ալբերտ Այնշտայնը։

1977 թվականին «Ալբերտ Այնշտայնի միությունը» Այնշտայնի բնակարանը վերածել է թանգարանի, որտեղ բնօրինակ միջավայրը վերստեղծվել է կահույքով, առարկաներով, տարբեր փաստաթղթերով, գրվածքներով, դիմանկարներով և լուսանկարներով։

Աննուս Միրաբիլիսի աշխատությունները, որոնք ներկայացնում էին Այնշտայնի հարաբերականության տեսությունը և էականորեն նպաստում ժամանակակից ֆիզիկայի հիմնադրմանը, գրվել են այս տանը և հրապարակվել Annalen der Physik-ում։ Այդ ընթացքում Այնշտայնն աշխատել է Շվեյցարիայի դաշնային մտավոր սեփականության ինստիտուտում։

Այնշտայնի և նրա ընտանիքի կենսապայմանները ճշգրիտ ցուցադրված են երկրորդ հարկի բնակարանում՝ այդ ժամանակվա կահույքով։ Երրորդ հարկում ներկայացված է Այնշտայնի կենսագրությունն ու կյանքի ուղին։ Այնշտայնին վերաբերող ավելի փոքր մշտական ցուցադրություն ներկայացված է Բեռնի պատմության թանգարանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]