Ջոն ֆոն Նեյման
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջոն ֆոն Նեյման (անգլերեն՝ John von Neumann, գերմաներեն՝ Johann von Neumann, ծնունդով՝ Յանոշ Լայոշ Նեյման, հունգարերեն՝ János Lajos Neumann, 28 դեկտեմբերի 1903, Բուդապեշտ — 8 փետրվարի 1957, Վաշինգտոն), ծագմամբ հունգարացի ամերիկյան մաթեմատիկոս, կարևոր ավանդ ունի քվանտային ֆիզիկայի, քվանտային տրամաբանության, ֆունկցիոնալ վերլուծության, ինֆորմատիկայի, և տնտեսագիտության բնագավառներում:
Առավել հայտնի է որպես համակարգիչների ժամանակակից ճարտարապետության նախահայր (այսպես կոչված ֆոն Նեյմանի ճարտարապետություն), քվանտային մեխանիկայում օպերատորների տեսության կիրառմամբ (տե՛ս՝ ֆոն Նեյմանի հանրահաշիվ), ինչպես նաև որպես Մանհեթենի նախագծի մասնակից և խաղերի տեսության ու վանդակային ավտոմատների ստեղծող:
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1903 թ.-ին` Բուդապեշտում, հարուստ հրեական ընտանիքում: 1911 թ.-ին նա ընդունվել է Լյութերական գիմնազիան: 1913 թվականին նրանց ընտանիքը ստացավ ազնվական տիտղոս և անվան ֆոն նախդիրը: 30-ական թ.-ներին ԱՄՆ-ում նրա անունը վերափոխվեց Ջոնի: Հայտնի է որպես ժամանակակից համակարգիչների ճարտարապետության նախահայր, ինչպես նաև Մանհեթենյան նախագծի մասնակից և խաղերի տեսության ստեղծող: Ջոն Ֆոն Նեյմանը մահացել է ոսկորային քաղցկեղից 1957 թ.-ին: