Ջեյմս Մաքսվել
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Մաքսվելլը (13 հունիս 1831 – 5 նոյեմբեր 1879) շոտլանդացի ֆիզիկոս և մաթեմատիկոս: Նրա ամենահռչակավոր ձեռքբերումը դասական էլեկտրոմագնիսական տեսության շարադրումն էր: Մաքսվելլը ցույց տվեց, որ էլեկտրական և մագնիսական դաշտերը տարածության մեջ տարածվում են ալիքների ձևով հաստատուն լույսի արագությամբ: 1865 թ. Մաքսվելլը հրատարակել է Էլեկտրոմագնիսական դաշտի դինամիկ տեսություն աշխատությունը: Նա առաջինը բացահայտեց, որ լույսը ըստ էության ալիքային տատանումներ է միևնույն միջավայրում, որը և պատճառ է հանդիսանում էլեկտրական և մագնիսական երևույթների: [1]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Maxwell, James Clerk (1865). «A dynamical theory of the electromagnetic field» (pdf). Philosophical Transactions of the Royal Society of London 155: 459–512. doi:. Bibcode: 1865RSPT..155..459C. http://upload.wikimedia.org/wikipedia/commons/1/19/A_Dynamical_Theory_of_the_Electromagnetic_Field.pdf. (This article accompanied a December 8, 1864 presentation by Maxwell to the Royal Society.)