Մայքլ Ֆարադեյ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայքլ Ֆարադեյը (անգլերեն՝ Michael Faraday) (սեպտեմբերի 22, 1791 - օգոստոսի 25, 1867) անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս է եղել:
Ծնվել է Լոնդոնի արվարձանում դարբինի ընտանիքում։ 12 տարեկանից աշխատել է թերթերի առաքիչ, այնուհետև տպարանում՝ որպես աշակերտ։ Զբաղվել է ինքնակրթությամբ՝ կարդալով քիմիայի և էլեկտրականության մասին գրքեր։ 1813 թվականին պատվիրատուներից մեկը Ֆարադեյին է նվիրել հրավիրատոմս Համֆրի Դեվիի դասախոսություններին Թագավորական Ինստիտուտում մասնակցելու, որն էլ վճռորոշ դեր է խաղացել նրա կյանքում։ Դեվիի շնորհիվ Թագավորական ասոցիացիայում ասիստենտի տեղ է ստացել։ 1813-15 թվականներին շրջել է Դեվիի հետ Եվրոպայում, այցելել մի շարք երկրների լաբորատորիաներ։ 1824-ին Ֆարադեյն ընտրվել է Թագավորական ընկերության անդամ, 1825-ին դարձել է Թագավորական ասոցիացիայի լաբորատորիայի տնօրեն։
Լայն ճանաչում են ստացել նրա հրապարակային դասախոսությունները։ 1833 թվականին փորձերի արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոլիզի օրենքը (Ֆարադեի օրենքը)։ 1830-ականներին առաջարկել է դաշտի հասկացությունը, 1845-ին առաջին անգամ օգտագործել է «մագնիսական դաշտ» տերմինը, իսկ 1852-ից ձևակերպել է դաշտի տեսությունը։ Մահացել է 1867 թվականի օգոստոսի 25-ին։
Արտաքին հղումներ [խմբագրել]