Լորենցի ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լորենցի ուժը էլեկտրամագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժն է: Այդ ուժի բանաձևը, որը ստացել է Հ. Լորենցը` իբրև փորձի ընդհանրացման արդյունք, ունի հետևյալ տեսքը.( F)=eE+e/c[v B], որտեղ e-ն մասնիկի լիցքն է, E-ն էլեկտրական դաշտի լարվածությունը, B-ն` մագնիսական ինդուկցիան, v-ն` մասնիկի արագությունը նշված մեծությունների հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ, իսկ c-ն` լույսի արագությունը վակուումում (բոլորն էլ CGS համակարգի միավորներով):

Բանաձևից երևում է, որ Լորենցի ու-ի էլեկտրական մասը կախված չէ v-ից և ուղղված է էլեկտրական դաշտի ուղղությամբ կամ դրան հակառակ(լիցքի նշանից կախված), իսկ մագնիսական մասը կախված է v-ից և ուղղահայաց է v և B վեկտորներին ուղղահայաց: