Անդրե Մարի Ամպեր
| Անդրե Մարի Ամպեր | |
|---|---|
(ֆիզիկոս, մաթեմատիկոս) |
|
| ԱԱՀ՝ | Անդրե Մարի Ամպեր |
| Ծննդյան օր՝ | հունվարի 22, 1755 |
| Ծննդավայր՝ | Լիոն (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | հուլիսի 10, 1836 |
| Վախճանի վայր՝ | Մարսել (Ֆրանսիա) |
Անդրե Մարի Ամպեր (ֆր՝ Andre Marie Ampere, ծնվ. 1755, հունվարի 22 Լիոն Ֆրանսիա, մահ. 1836, հուլիսի 10 Մարսել Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Ամպերը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
Նա ծնվել է լիոնցի ազնվականի ընտանիքում։ Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով։ 1820 մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անվամբ։
Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասիրությունը. կապ է հաստատել էլեկտրական ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիսական առաջին տեսությունը։
Ամպերի անունով են կոչել Ամպեր (Ա), Ամպեր—գալար (Ա–գ), Ամպեր—ժամ (Ա–ժ) միավորները։
Ամպերը էլեկտրական հոսանքի միավոր է, որը նախապես սահմանվել էր որպես՝1 Ա էլեկտրական այնպիսի անփոփող հոսանքի ուժն է, որը անցնելով 1 Օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում է 1 Վ լարում։
Ավելի ուշ՝ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է՝ 1 Ա այն էլեկտրական անփոփող հոսանքի ուժն է, որն անցնելով վակումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից յուրաքանչյուրով՝ նրանց ամեն 1 երկարության վրա առաջ է բերում 2·10 −7 Ն փոխազդեցության ուժ։
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2009, էջ 45։