Նիկոլա Տեսլա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Տեսլա
N.Tesla.JPG
ֆիզիկոս, ճարտարագետ, գյուտարար
Բնագիր ԱԱՀ՝ Никола Тесла
Ծննդյան օր՝ հուլիս 10, 1856
Ծննդավայր՝ Սմիլյանա, Ավստրո-Հունգարիա (ներկայումս՝ Խորվաթիա)
Վախճանի օր՝ հունվար 7, 1943
Վախճանի վայր՝ {{{2}}} Նյու-Յորք, ԱՄՆ

Նիկոլա Տեսլա (սերբ. Никола Тесла) (10 հուլիսի 1856, Սմիլյանի, Ավստրո-Հունգարիա, ներկայում՝ Խորվաթիայում — 7 հունվարի 1943, Նյու-Յորք, ԱՄՆ) — ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաև գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում։ Ծնվել և մեծացել է Ավստրո-Հունգարիայում, ապրել և աշխատել է հիմնականում Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ 1891 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն։

[խմբագրել] Գործունեությունը

Նիկոլա Տեսլան հռչակվել է էլեկտրականության ու մագնիսականության հատկությունների ուսումնասիրության բնագավառում իր հեղափոխական ներդրման շնորհիվ։ Տեսլայի տեսական աշխատություններն ու արտոնագրերը ձևավորել են փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքերի և բազմաֆազային համակարգերի և էլեկտրաշարժիչների նախագծման հիմքը, որոնց շնորհիվ իրագործվեց արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը։ Նա հայտնի էր որպես «եթերի» տեսության կողմնակից։ Ռադիոյի ցուցադրության և «Հոսանքների պատերազմներում» հաղթանակից հետո, Տեսլան ամենուրեք ճանաչվեց որպես կարկառուն էլեկտրաճարտարագետ։ Տեսլայի վաղ աշխատությունները ճանապարհ են հարթել արդի էլեկրատեխնիկայի զարգացման համար։ Նրա վաղ շրջանի հայտնագործությունները նորարարական նշանակություն ունեին։

Տեսլայի ժամանակակից կենսագիրները նրան համարում են «20-րդ դարը ստեղծած մարդ» և «ժամանակակից էլեկտրականության «սուրբ պաշտպան»»։[փա՞ստ] ԱՄՆ-ում Տեսլան իր հռչակով կարող էր մրցել ցանկացած գյուտարարի կամ պատմաբանի հետ։ Տեսլայի անունով է կոչվել մագնիսական հոսքի խտության (մագնիսական ինդուկցիայի) միավորը։ Պարգևատրվել է Է․ Կրեսսոնի, Ջ․ Սքոթթի, Թ․ Էդիսոնի շքանշաններով։[փա՞ստ]



Աղբյուրներ, նշումներ և հղումներ
  • Cheney, Margaret: Tesla, Man Out Of Time, 1981, 1993 (Barnes & Noble Books). ISBN 0-88029-419-1.


ՆԻԿՈԼԱ ՏԵՍԼԱՆ Է ԵՂԵԼ ԻՐԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻ ՀԵՂԻՆԱԿԸ,ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊՈՊՈՎԸ,ԿԱՄ ՄԱՐԿՈՆԻՆ:ՆԱ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՌԱՋԻՆ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՍԱՐՔԵՐԸ,ՍԿԻԶԲ ԴՐԵԼ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ,ՍՏԵՂԾԵԼ Է ՌԵՆԳԵՆԻ ԱՊԱՐՐԱՏԸ,ՋՐԱՉԱՓԵՐԸ,ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով