Թոմաս Էդիսոն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
«Անհանգստությունը չբավարարվածությունն է, իսկ չբավարարված լինելը առաջին նախադրյալն է զարգացման: Ցույց տվեք ինձ միանգամայն բավարարված մարդու և ես ձեզ համար նրա մեջ կբացահայտեմ անհաջողակին»,- այսպես էր մտածում ամերիկացի գիտնական, բազմաթիվ հայտնագործությունների հեղինակ` Թոմաս Ալվա Էդիսոնը, ով ծնվել է 1847 թ.-ի փետրվարի 11-ին:
Թ. Էդիսոնը կատարելագործել է հեռահաղորդագրությունը, հեռախոսը, կինոսարքավորումը, մշակել է էլեկտրական լամպի շիկացման առաջին հաջող տարբերակը, կառուցել է առաջին էլեկտրաքարշը, դրել է էլեկտրոնիկային հիմքը և հայտնագործել է լուսանկարը: Հենց Թ. Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» ողջույնով:
Ուսումնասիրելով մեծ գիտնականի կենսագրությունը` տեղեկանում ենք, որ նա դպրոցում չի փայլել առանձնահատուկ ունակություններով: Ավելին, երբ ուսուցիչը նրան «անուղեղ բութ» է անվանել, մայրը նրան ընդհանրապես հեռացրել է դպրոցից:
Մեծ գիտնականը աշխատել սկսել է 12 տարեկանից` որպես շենքերի մուտքերի մոտ կանգնած վաճառող, բեռնակիր, ցրիչ, իսկ երբ սկսել է աշխատել հեռագրող, կատարել է իր առաջին հայտնագործությունները: Նրա ստեղծացներից առաջինը հեռագրական ինքնապատասխանիչն էր, որը հնարավորություն էր տալիս նրան` գիշերները քնել: Արդեն 22 տարեկանում Թ. Էդիսոնն ուներ իր սեփական գրասենյակը և զբաղվում էր կենցաղային էլեկտրական իրերի վաճառքով: Նա աշխատում էր «Երբեք մի արտադրիր այն, ինչը պահանջարկ չունի» կարգախոսով:
Ապրելով և իր կյանքը հարստացնելով բազմաթիվ հայտնագործություններով ու ձեռքբերումներով` Թ. Էդիսոնը մահվան մահճակալում ասել է կնոջը. «Եթե մահից հետո ինչ-որ բան կա, լավ է: Եթե չկա` նույնպես լավ է: Ես ապրել եմ կյանքս և արել եմ լավագույնը, ինչ կարողացել եմ …»: