Վոլֆրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆրամ
Վոլֆրամիտ

Վոլֆրամ, քիմիական տարր է որի նշանն է W և ատոմային թիվը՝ 74:

Վոլֆրամը գտնվում է 6-րդ խմբի երկրորդական ենթախմբի (Բ-խումբ) և պարբերական համակարգում գրաված դիրքին համապատասխան ունի 6 արժեքական (վալենտային) էլեկտրոն 5d46s2: Վոլֆրամն առաջացնում է միացություններ +2,+3,+4,+5 և +6 օքսիդացման աստիճաններով, սակայն նրան ավելի բնութագրական է +6 օքսիդացման աստիճանը: Վոլֆրամն ունի հինգ բնական իզոտոպ` 180W(0,120%), 182W(26,498%), 183W(14,314%), 184W(30,640%) և 186W(28,426%): 180W -ի կիսաքայքայման ժամանակամիջոցն՝ T1/2=1,8*1018 տարի է, 183W-ինը՝ T1/2=1,1*1017 տարի է իսկ 184W-ինը՝ T1/2=3*1017 տարի է: Հայտնի են նաև վոլֆրամի 30 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ 158-ից 190 զանգվածային թվով որոնցից ավելի կայուն են 181W –ը՝ T1/2=120 օր, 185W –ը՝ T1/2=78,5 օր և 184W -ը՝ T1/2=1 օր:

Վոլֆրամի միացությունները բնության մեջ բավականին քիչ են տարածված: Նրա պարունակությունը երկրի կեղևում կազմում է 0,0013%-ը:

Հայտնի են վոլֆրամի 15 հանքանյութ: Վոլֆրամի հանքանյութերը հիմնականում գտնվում են գրանիտային ապարներում: Սակավ հանդիպում է սուլֆիդի տեսքով: Վոլֆրամի հանքանյութերից արդյունաբերական նշանակություն ունեն հիմնականում երկաթի, մանգանի, կալցիումի և որոշ դեպքերում կապարի, պղնձի, թորիումի վոլֆրամատները:

  • Վոլֆրամիտ –nFeWO4 * mMnWO4 (n=m);
  • Ֆերբերիտ – 4FeWO4 * MnWO4;
  • Գյուբներիտ – FeWO4 * 4MnWO4;
  • Շեելիտ – CaWO4;
  • Շտոլցիտ – PbWO4;
  • Տունգստենսիտ, WS2

Բովանդակություն

Ֆիզիկական և քիմիական հատկությունները [խմբագրել]

Մաքուր վանադիումը բաց մոխրագույն մետաղ է: Նրա խտությունը կազմում է 19,3 գ/սմ3, հալում է 34220C ջերմաստիճանում, իսկ եռում է 55550C -ում: Սենյակային ջերմաստիճանում, չոր օդում այն բավականին քիմիապես պասիվ է, բայց բարձր ջերմաստիճանում՝ 400 – 5000C-ում դանդաղ օքսիդանում է է թթվածնով: Ջրածնի հետ գործնականում չի փոխազդում, նույնիսկ հալման ջերմաստիճանում: Ազոտի հետ փոխազդում է 20000C-ից բարձր ջերմաստիճանում: Ածխածինը 1100 – 12000C-ում փոխազդում է վոլֆրամի հետ` առաջացնելով WC և W2C միացությունները: Վոլֆրամը փոխազդում է նաև հալոգենների, ծծմբի և սելենի հետ:

Վոլֆրամի պաշարները և ստացումը [խմբագրել]

Վոլֆրամի ընդհանուր համաշխարհային պահուստային քանակը կազմում է 7,5 մլն տոննա: Վոլֆրամի մեծ պաշարներ կան Ղազախստանում, Չինաստանում, Կանադայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Բոլիվիայում, Պորտուգալիայում և Հարավային Կորեայում: Աշխարհում տարեկան արտադրվում է 20 հազար տոննա վոլֆրամ:

Անվանումը [խմբագրել]

Ստացել է վոլֆրամիտ հանքանյութի անվանումից: Հայտնի է, որ միջնադարում եվրոպայում անագի ստացման միևնույն պայմաններում որոշ դեպքերում անհասկանալի պատճառով անագ չէր ստացվում: Մետալուրգներն ուշադրություն դարձրին այն փաստին, որ երբ անագի հանքաքարի մեջ հանդիպում էին գորշ կամ դեղնամոխրագույն ծանր քարեր, ապա անագը չէր ստացվում և անցնում էր շլակի փրփրի մեջ: Ստացվում էր, որ «այդ ծանր քարն ուտում էր անագին այնպես, ինչպես գայլը ոչխարին»: Այդ քարին անվանեցին «գայլի փրփուր», լատիներեն՝ Spuma Lupi կամ գերմաներեն Wolf Rahm: Այժմ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում վոլֆրամի համար օգտագործում են Tungsten (շվեդերեն` Tung Sten - ծանր քար) անվանումը:

Տե՛ս նաև [խմբագրել]