Տրանսֆորմատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանսֆորմատորը էներգիայի կամ օբյեկտների (հարմարանքների) որևէ էական հատկությունների փոխակերպման հարմարանք է:Առավել տարածված են էլեկտրական տրանսֆորմատորները և հիդրոտրանսֆորմատորները:Էլեկտրական տրանսֆորմատորը ստատիկ (շարժական մասեր չունեցող) հարմարանք է, որը ծառայում է որոշակի լարման փոփոխական հոսանքը մեկ այլ լարման փոփոխական հոսանքի փոխակերպելու համար:Բաղկացած է ֆեռոմագնիսական միջուկից, առաջնային փաթույթներից, որոնք ինդուկտիվորեն կապված են միմյանց հետ:Տրանսֆորմատորի աշխատանքի հիմքում ընկած է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:Եթե առաջնային փաթույթը միացնենք փոփոխական լարման աղբյուրին, ապա միջուկում կառաջանա փոփոխական մագնիսական հոսք:

Այժմ կիրառվում են տարբեր տեսակի տրանսֆորմատորներ.ուժային(էլեկտրաէներգիայի տեղափոխման և բաշխման համար հատուկ նպատակների համար վառարանային ուղղիչ սարքերում, զոդման տեխնիկայում), ինդուկցիոն կարգավորիչ(բաշխիչ ցանցերում լարումների կարգավորման համար), ավտոտրանսֆորմատորներ(ոչ մեծ սահմանններում լարումների կարգավորման համար), չափիչ տրանսֆորմատոր(բաշխիչ հարմարանքներում և փոփոխական հոսանքի բարձր լարման շղթաներում հոսանքի ուժի, լարման, հզորության և էներգիայի անվտանգ չափման համար), փորձարկման(լարման տակ տարբեր փորձարկումներ կատարելու համար):Առավել լայնորեն կիարառվում են երկփաթույթ և եռափաթույթ միաֆազ և եռաֆազ տրանսֆորմատորները:Էլեկտրաէներգետիկայի նպատակների համար հիմնականում կիրառում են եռաֆազ յուղային տրանսֆորմատորներ`10 կվա-ից 1600 Մվա և ավելի հզորությամբ, մինչև 750 կվ և ավելի լարումներով:

Ուժային տրանսֆորմատորների փաթույթներն ու միջուկներն ընկղմում են միներալային յուղով լցված բաքի մեջ, որի պատերը հովացվում են օդով կամ ջրով:Յուղային հովացում չունեցող տրանսֆորմատորները կոչվում են չոր տրանսֆորմատորներ:

Էլեկտրական տրանսֆորմատորը(բաց միջուկով)առաջին անգամ օգտագործել է Պ.Ն. Յաբլոչկովը, 1876-ին` էլեկտրական լուսավորման շղթաներում:Անգլիացի էլեկտրատեխնիկ Է. Հոփկինսոնը 1884-ին մշակել է փակ մագնիսական միջուկով միաֆազ տրանսֆորմատոր, որն իր կառուցվածքով նման է ժամանակակից տրանսֆորմատորին:1890-ին ռուս էլեկտրատեխնիկ Մ. Օ. Դոլիվո-Դոբրովոլսկին ստեղծել է եռաֆազ էլեկտրական տրանսֆորմատոր:Տրանսֆորմատորի հետագա զարգացումն ընթացել է նրա կառուցվածքի կատարելագործման, հզորության և ՕԳԳ-ի մեծացման, փաթույթներ մեկուսացման լավացման ուղղությամբ:

Ուսուցողական, քանդվող-հավաքվող տրանսֆորմատոր

Trafo 1.jpg Trafo 2.jpg Trafo 3.jpg Trafo 4.jpg Trafo 5.jpg