Ռումկորֆի կոճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռումկորֆի կոճ, մակածման կոճ՝ սարք բարձր լարման իմպուլսներ ստանալու համար, իրենից ներկայացնում է հաստատուն ցածր լարումը փոփոխական բարձր լարման էլեկտրամեխանիկական փոխարկիչ։ Նշված անվանումը ստացել է գերմանացի գյուտարար Հենրիխ Ռումկորֆի պատվին, որը նախագծել է այն 1851 թ․ և կազմակերպել արտադրությունը Փարիզում գտնվող իր արհեստանոցում։ Նմանատիպ սարք ավելի վաղ՝ 1836 թ․ կանխատեսվել է այլ գյուտարարների կողմից։ Մակածման կոճ բառակապակցությունը օգտագործվում է նաև բարձր հաճախական փոփոխական հոսանքը մրրկային հոսանքների փոխարկելու միջոցով կոճի մեջ տեղադրված առարկաների տաքացման, մակածային տաքացման կամ տեղային հալման սարքավորումների համար։